• Latest news

Ե՛ւ սովորական, ե՛ւ էլեկտրոնային ծխախոտը COVID-19-ով պացիենտների մոտ կարող է բարդությունների հանգեցնել․ հետազոտություն

16 հուլիսի, 2020  21:10

Ե՛ւ սովորական, ե՛ւ էլեկտրոնային ծխախոտը COVID-19 կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ կարող է ծանր բարդությունների եւ մահվան հանգեցնել: Այս մասին նախազգուշացնում են Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է bioRxiv-ում:

Հետազոտողների խոսքերով՝ սովորական ծխախոտներում նիկոտինը եւ վեյպերում բույրերը նպաստում են բորբոքմանը: Սովորական ծխախոտը նաեւ հանգեցնում է անգիոտենզին ռեցեպտորի բարձր էքսպրեսիայի, ինչը վերափոխում է ֆերմենտ-2-ը (ACE2), որին նոր կորոնավիրուսը օգտագործում է բջիջ ներթափանցելու համար: Էլեկտրոնային ծխախոտները, առկա տվյալներով, նման արդյունք չեն ունեցել:

Գիտնականները նաեւ նշում են, որ նիկոտինով էլեկտրոնային ծխախոտի վնասակար հետեւանքները կապված են շնչուղիների բորբոքման, թոքերի էպիթելային հյուսվածքների վնասվածքների, լորձի բարձր արտադրության, օքսիդացնող սթրեսի եւ ԴՆԹ-ի վնասումների հետ:

Գիտնականների խոսքերով՝ ծխելը կորոնավիրուսով հիվանդների մոտ մեծացնում է սուր շնչառական դիսթրես-համախտանիշի ռիսկը, որը պահանջում է թոքերի մեխանիկական օդափոխություն, եւ ցիտոկինային փոթորկի ռիսկը, այսինքն՝ առաջացնում է համակարգային բորբոքային ռեակցիա, որը կարող է հանգեցնել պոլիօրգանային անբավարարության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll