• Latest news

10 գործոն Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի եւ հաղթահարելու միջոցների մասին

26 հուլիսի, 2020  16:29

Ներկայում Ալցհեյմերի հիվանդությունը շատ տարածված է․ այն ախտորոշվում է 80 տարեկան մարդկանց 20 տոկոսի մոտ։ Սակայն գիտնականները կանխատեսում են, որ ոչ հեռավոր ապագայում դրա տարածվածությունը միայն կշարունակի աճել։ Հենց այդ պատճառով այդ հիվանդության զարգացման ռիսկի գործոնների մասին հասկանալը շատ կարեւոր է․ այդ գիտելիքները կարելի է կիրառելի պրոֆիլակտիկայի համար հիվանդության առաջացման ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Համարվում է, որ Ալցհեյմերի հիվանդությունը զարգանում է մի շարք գործոնների ազդեցության ներքո, այդ թվում՝ տարիքը, գենետիկ նախատրամադրվածությունը, կենսակերպը։ Այդ գործոններից մի քանիսի վրա մենք որեւէ կերպ չենք կարող ազդել՝ ի տարբերություն մյուսների։

Տարբեր ժամանակաշրջանում գիտանականներն առաջարկել են Ալցհեյմերի հիվանդության ավելի քան 100 ռիսկի գործոն։ Սակայն դրանցից ոչ բոլորն են հաստատվել բավականին հուսալի հետազոտությունների արդյունքում։ Մերկայում մասնագետներն առանձնացնում են ընդամենը 10 գործոն, որոնք վստահորեն կարելի է կիրառել պրոֆիլակտիկայի նպատակով։

Ալցհեյմերի հիվանդության պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ է․

1. Նորմայի մեջ պահել արյան մեջ շաքարի մակարդակը, կանխարգելել շաքարային դիաբետի զարգացումը։

2. Վերահսկել մարմնի քաշը (մարմնի զանգվածի ցուցիչը պետք է լինի 25-ից պակաս)։

3. Ստանալ հնարավորինս լուրջ կրթություն երիտասարդ տարիներին։

4. Խուսաափել գլխի տրավմաներից։

5. Պահպանել մտավոր ակտիվությունը հնարավորինս երկար։

6. Կանխարգելել դեպրեսիան կամ բուժել այն։

7. Անել հնարավորինս ամեն ինչ սթրեսի պրոֆիլակտիկայի համար (դրա հետեւանքով կորտիզոլի մակարդակի բարձրացումից խուսափելու համար)։

8. Բուժել «Օրթոստատիկ հիպոթենզիան»՝ վիճակ, որի դեպքում առաջանում է գլխապտույտ եւ մթնում է աչքերում տեղից վերկենալիս։

9. Վերահսկել զարկերակային ճնշման մակարդակը։

10. Կանխարգելել արյան մեջ հոմոցիստեինի բարձրացումը։ Դա ամինաթթու է, որը կապված է անոթների վնասի հետ։ Սովորաբար դրա մակարդակի բարձրացումը տեղի է ունենում վիտամին В12-ի կամ ֆոլաթթվի պակասի ֆոնին։

Վերոնշյալ 10 գործոններն ունեն «A» ապացուցողական աստիճան, այսինքն՝ հաստատված են ամենաբարձր որակի հետազոտությունների միջոցով։ Կան նաեւ գործոններ, որոնք ունեն «B» աստիճանի ապացուցողականության աստիճան, այսինքն՝ պակաս հավաստի են։ Դրանց է վերաբերում քնի պակասը, ծխելն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Հնարավոր է՝ հետագայում լավ ապացույցներ ի հայտ կգան ռիսկի մյուս գործոնների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ