• Latest news

Ծխող կանայք 4 անգամ ավելի հաճախ են բախվում գլխուղեղի անեւրիզմի հետ

28 հուլիսի, 2020  12:21

Ծխող կանայք 4 անգամ ավելի հաճախ են բախվում գլխուղեղի թաքնված անեւրիզմի հետ, քան նրանց չծխող հասակակիցները: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Neurology Neurosurgery & Psychiatry ամսագրում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե կանայք ոչ միայն ծխել են, այլեւ հիպերտոնիա են ունեցել, ապա նրանց մոտ անեւրիզմի հավանականությունը 7 անգամ է մեծ եղել:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 30-ից մինչեւ 60 տարեկան 545 կանանց տվյալները, որոնք 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ուղեղի սքանավորում են անցել ԱՄՆ եւ Կանադայի 5 խոշոր ուսումնական եւ հետազոտական հիվանդանոցներում: 545 կանանցից 152-ի մոտ հայտնաբերվել է ուղեղի 185 չպատռված անեւրիզմ: Անեւրիզմով կանանց շրջանում թունդ ծխողներն ավելի շատ են եղել, քան նրանց շրջանում, ում մոտ անեւրիզմ չի եղել:

Հարկ է նշել, որ սա օբսերվացիոն հետազոտություն է, ուստի անհնար է խոսել պատճառահետեւանքային կապի մասին: Սակայն ավելի վաղ նույնպես հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքներն ու եզրահանգումները շատ նման են:

Գիտնականների կարծիքով՝ անհրաժեշտ է ծխելը դիտարկել որպես 30-ից մինչեւ 60 տարեկան կանանց մոտ ուղեղի անեւրիզմի առաջացման ռիսկի գործոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։