• Latest news

Հայաստանն այսօր միլիոն բնակչությանը բաժին ընկնեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում 13-րդ տեղում է

19 օգոստոսի, 2020  13:16

Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ օգոստոսի 19-ի առավոտյան երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 42 056 մարդ։ Մահացել է 833 պացիենտ։ Հայաստանն այսօրվա դրությամբ միլիոն բնակչությանը բաժին ընկնեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում 13-րդ տեղում է (14 189) եւ 22-րդ տեղում միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով (281)։

Միլիոն բնակչությանը բաժին ընկնեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում նախկինի պես Կատարն է (41 193, ընդամենը 115 661 հիվանդացած)։ Իսկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով առաջին տեղում Սան Մարինոն է (1237)։

Հիշեցնենք, որ Հայաստանում 5748 պացիենտ ներկայումս բուժում է ստանում։ Ապաքինվել է 35 226 մարդ (244-ը՝ վերջին մեկ օրում)։

Ակտիվ դեպքերի թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է (հիմա 2 469 540 պացիենտներ հիվանդանոցներում են)։ նահանգներն առաջատար է նաեւ վարակման դեպքերի բացարձակ թվով (5 656 204)։ Ըստ վերջին ցուցանիշի՝ Հայաստանն աշխարհում 54-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է