• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով աշխարհում 21-րդ տեղում է

21 օգոստոսի, 2020  14:42

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով (284) աշխարհում 21-րդ տեղում է։ Մահվան դեպքերի բացարձակ թվով Հայաստանը հիմա զբաղեցնում է աշխարհում 49-րդ տեղը (վերջին մեկ օրում 842,6)։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 477 դեպք։ Երկիրն այս ցուցանիշով այսօր աշխարհում 54-րդ տեղում է։ Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (5 746 534), երկրորդ՝ Բրազիլիան (3 505 097), իսկ երրորդ՝ Հնդկաստանը (2 910 032)։

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է Կատարը (41 393), երկրորդ՝ Ֆրանսիական Գվիանան (29 174), երրորդ՝ Բահրեյնը (28 265)։ Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 13-րդ տեղում է։

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատարը Սան Մարինոն է (1237)։ Երկրորդ տեղում հիմա Բելգիան է (860), երրորդ՝ Պերուն (818)։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 885 368-ի։ Մահացել է 797 485 պացիենտ, ապաքինվել 15 534 674-ը։ Հիմա բուժում է ստանում 6 553 209 մարդ, նրանցից 61 845-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել