• Latest news

Նախ կորոնավիրուս, հիմա էլ այտուցային ժանտախտ. կա՞ արդյոք Չինաստանում այտուցային ժանտախտի տարածման ռիսկ

26 օգոստոսի, 2020  17:51

Մոնղոլիայում ստեղծված իրավիճակի պատճառով Չինաստանում այտուցային ժանտախտի տարածման ռիսկ կա, գրում է The Daily Mail-ը:

Մոնղոլիայում վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել, եւ երկրի իշխանությունները հայտարարել են, որ այժմ Մոնղոլիայի 21 շրջաններից 17-ը գտնվում են ժանտախիտ հետագա տարածման ռիսկի գոտում: Այս պահի դրությամբ Մոնղոլիայում գրանցվել է վարակման 16 դեպք:

Հայտնի է դարձել Չինաստանում ժանտախտից մահվան դեպքերի մասին: Այս պահի դրությամբ Չինաստանում ժանտախտը գրեթե հաղթահարված է, սակայն առանձին դեպքեր դեռ հանդիպում են: Վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի է ունեցել 2009 թվականին: Այդ ժամանակ Ցզիկետան քաղաքում մի քանի մարդ է մահացել:

Հուլիսի 14-ին Մոնղոլիայում այտուցային ժանտախտից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Հայտնի է, որ մահացած պացիենտը 15-ամյա երեխա է, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նշվում է, որ դրանից մի քանի օր առաջ նա իր ընկերների հետ մոնղոլական արջամուկի մսից պատրաստված ուտելիք է կերել: Մեկ այլ դեպք է գրանցվել հուլիսի վերջին: Դրանից հետո տարածաշրջանում անժամկետ կարանտին է սահմանվել:  

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել