• Latest news▼

Անսպասելի ախտանիշներ. Դաստակները եւ կոճերը կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին

29 օգոստոսի, 2020  22:38

Դաստակների եւ կոճերի վիճակի որոշ փոփոխություններ կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին, նախազգուշացնում են Cancer Research UK կազմակերպության (Մեծ Բրիտանիա) մասնագետները:

Թոքի քաղցկեղը շատ տարածված եւ շատ նենգ հիվանդություն է: Այն կարող է բավական երկար ժամանակ ոչ մի ախտանիշ չառաջացնել, եւ երբ ախտանիշները սկսում են ի հայտ գալ, բուժման համար կարող է շատ ուշ լինել: Սակայն, ըստ բրիտանացի մասնագետների, երբեմն թոքերի քաղցկեղի մասին կարող են վկայել անսպասելի, քիչ հայտնի ախտանիշները: Դրանց թվում են դաստակների եւ կոճերի վիճակը: Այսպես, եթե կոճերն ու դաստակները այտուցվել են, եւ ցանկացած շարժում ցավ եւ անհանգստություն է առաջացնում, դա արդեն բժշկին դիմելու առիթ է:

Մասնագետների կարծիքով՝ այս երեւույթը կարող է վկայել հիպերտրոֆիկ թոքային օստեոարթրոպատիայի մասին, հազվագյուտ խանգարում, որին երբեմն բախվում են թոքի քաղցկեղով պացիենտները: Դա կարող է առաջանալ ուռուցքի կողմից արտադրվող միացությունների կամ այն նյութերի կողմից, որոնք օրգանիզմը արտադրում է՝ արձագանքելով դրա զարգացմանը:

Թոքային օստեոարթրոպատիայի այլ ախտանիշներից են.

  • մատների ծայրերի այտուցը,
  • գդալաձեւ եղունգները,

Այլ ախտանիշներ, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին.

  • հազ, որը տեւում է երկու-երեք շաբաթ,
  • հազ, որն ավելի է սրվում՝ չնայած դրա երկարատեւությանը,
  • ցավ՝ շնչելիս կամ հազալիս,
  • կայուն շնչարգելություն,
  • անընդհատ հոգնածություն, էներգիայի անբավարարություն,
  • ախորժակի եւ քաշի անհասկանալի կորուստ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll