Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ: Շատ մարդիկ, առանց երկմտելու, կպատասխանեն այո: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:
2019-ին անցկացված փորձարկումը ցույց է տվել, որ հում միսը կամ թռչնամիսը լվանալը վատ գաղափար է, քանի որ այն կարող է աղիքային թունավորումների պատճառ դառնալ: Այս փորձի ընթացքում 300 մարդու բաժանել են երկու խմբի եւ խնդրել են հավից ճաշ պատրաստել, որն ավելի վաղ նախապես արհեստականորեն վարակվել էր E.coli-ով: Մի խմբի մասնակիցները պետք է հավը չլվանային եփելուց առաջ, իսկ երկրորդի մասնակիցներին ոչ մի հրահանգ չէր տրվել, եւ նրանց կեսը լվացել էր միսը:
Փորձի մասնակիցների կողմից պատրաստված ուտեստների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հավը լվացողների ճաշերը վարակված էին նույն E. coli-ով: Զարմանալին այն էր, բակտերիաներ են հայտնաբերվել նրանց 20 տոկոսի մոտ, ով միս չէր լվացել: Պարզվել է, որ ոչ բոլոր մարդիկ գիտեն ինչպես ճիշտ ախտահանել իրենց ձեռքերը, աշխատանքային մակերեսները եւ սպասքը, այդ իսկ պատճառով հում մսից բակտերիաներն անցնում են պատրաստի ուտեստին: Մասնակիցների 14 տոկոսի մոտ լվացարաններում դեռ մանրէներ կային նույնիսկ դրանք լվանալուց եւ ախտահանելուց հետո:
Medportal.ru-ի փոխանցմամբ` ամենից հաճախ խոհանոցում մթերքների հետ միասին մնում են ոչ անվնաս սալմոնելլան, նորովիրուսը, կամպիլոբակտերը եւ տոքսոպլազման: Երբ մի կտոր միսը կամ թռչնամիս պահում ենք հոսող ջրի տակ, այդ մանրէները փոքր կաթիլների հետ միասին տարածվում են շուրջբոլորը:
Փորձի համադրողը` ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA), միսը լվանալը համարում է հնացած սովորություն, քանի որ միսը ճիշտ եփելը մանրէներ է սպանում, այն նախապես լվանալ պետք չէ: Իսկ եթե ցանկանում եք ազատվել հում մսի լորձից կամ դրա վրա իսկապես ինչ-ոչ բան կան, ապա կարող եք ոչ թե հոսող ջուր, այլ թղթե սրբիչ օգտագործել:
USDA-ն 3 կանոն է առաջարկում` մսամթերքի անվտանգ պատրաստման համար
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր