• Latest news

Հոդաբորբի դեմ դեղամիջոցները կարող են պաշտպանել սրտային հիվանդություններից

10 սեպտեմբերի, 2020  23:25

Հոդաբորբի դեմ դեղամիջոցները կարող են պաշտպանել սրտային հիվանդություններից՝ պարզել են Լիդսի համալսարանի (Բրիտանիա) գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of the Rheumatic Diseases ամսագրում:

Ռեւմատոիդ հոդաբորբն առնվազն 2 անգամ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Գիտնականները պարզել են, որ հոդաբորբը զգալիորեն ուժգնացնում է անոթների կոշտությունը , ինչը կարող է համարվել սրտանոթային աղետների ցուցիչ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ռեւմատոիդ հոդաբորբի նույնիսկ ամենավաղ փուլերում նկատվում է անոթների բարձր կոշտություն նույնիսկ առանց սրտային հիվանդությունների ռիսկի գործոնների:

Մասնագետները ՄՌՏ-սքանավորում են անցկացրել ռեւմատոիդ հոդաբորբով 82 պացիենտի մոտ, որոնք սրտի հետ կապված խնդիր չեն ունեցել: Սքանավորումը հայտնաբերել է խոշոր հոդերի էլաստիկության կորուստ, ինչպես նաեւ սրտի սպիի նախանշաններ ու փոփոխություններ ձախ փորոքի պատում:

Կրկնակի սքանավորում է անցկացվել մեկ տարի անց, որի ընթացքում պացիենտները բուժման կուրս են անցել՝ ռեւմատոիդ հոդաբորբի դեմ դեղամիջոցներ ընդունելով: Արդյունքները խոստումնալից են եղել. հոդաբորբի դեմ դեղամիջոցները, ինչպես պարզվել է, կարող են խոչընդոտել սրտային հիվանդությունների զարգացմանը:

Գիտնականների խոսքով՝ ռեւմատոիդ հոդաբորբի դեպքում բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, որպեսզի նվազեցվի սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել