• Latest news

Ստերոիդային դեղամիջոցներ ընդունող երեխաների մոտ մեծ է դիաբետի զարգացման ռիսկը. հետազոտություն

18 սեպտեմբերի, 2020  09:44

Խմելու համար նախատեսված ստերոիդային դեղամիջոցներ ընդունող երեխաների մոտ մեծ է դիաբետի, հիպերտոնիայի եւ թրոմբների զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել Ռատգերի համալսարանի գիտնականները:

Հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Epidemiology ամսագրում, մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում 1-18 տարեկան 933 000 երեխաների տվյալներ՝ ինչպես աուտոիմուն հիվանդություններով, այնպես էլ առանց դրա: 3 երեխաներից 2-ի մոտ, որոնք ստացել են ստերոիդներ, սակայն աուտոիմուն հիվանդություններ չեն ունեցել, եղել են ասթմայի նշաններ:

Հետազոտողները նկատել են, որ ստերոիդների բարձր դոզաներ ստացած երեխաները բախվել են բարդությունների հետ ավելի հաճախ, քան երեխաները, որոնք ցածր դոզաներ են ստացել:  Ամենից հաճախ հանդիպող բարդացումը եղել է հիպերտոնիան: Ընդ որում, բարդացումներ են նկատվել աուտոիմուն հիվանդություններ ունեցող երեխաների մոտ՝ անկախ ստերոիդների էֆեկտից:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել