• Latest news

Ինչո՞վ է հնարավոր վարակվել ատամնաբուժարանում (վիդեո)

2 օգոստոսի, 2014  20:30

Ատամնաբուժարաններում հնարավոր է մի շարք վարակներ ձեռք բերել, որոնց թվում են հեպատիտները (մասնավորապես՝ Բ եւ Ց) եւ ՄԻԱՎ վարակը: Եթե գործիքները պատշաճ կերպով չեն ախտահանվում, պացիենտը կարող է նաեւ վարակվել մի շարք այլ ինֆեկցիոն, վիրուսային ու սնկային հիվանդություններով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ատամնաբույժ Տիգրան Հակոբյանն է պատմել:

Բոլոր այդ վարակները հնարավոր են այն պատճառով, որ ատամնաբուժական միջամտությունների ժամանակ հիվանդի բերանում փոքրիկ վերքեր կամ ճաքեր են գոյանում. դրանցից շատերը նույնիսկ աչքի համար անտեսանելի են, եւ եթե բժշկի կողմից օգտագործվող գործիքները նախորդ հիվանդի սպասարկումից հետո լավ ախտահանված եւ մշակված չեն, դրանց վրա կարող են հիվանդությունների հարուցիչներ պահպանված լինել, որոնք վերքերի միջոցով առողջ մարդու արյան մեջ ներթափանցելու եւ վարակ հարուցելու սպառնալիք են ներկայացնում:

Այդ իսկ պատճառով, ինչպես ատամնաբույժն է նշել, հիգիենայի եւ ախտահանման պահանջները ատամնաբուժության ոլորտում չափազանց խիստ են՝ գրեթե վիրաբուժության նման:

Ատամնաբուժական կլինիկաներում վարակներից խուսափելու համար հետաքրքրվեք, թե ինչպես են նրանց գործիքներն ախտահանվում ՝ Դուք իրավունք ունեք իմանալ դա: Եթե պատրաստակամորեն չեն պատասխանում, երկար ծանր ու թեթեւ արեք՝ այդ կլինիկայում ինչ-որ միջամտություն նախաձեռնելուց առաջ:

Դիտեք NEWS.am Medicine-ի տեսահոլովակն այն մասին, թե ինչ հիվանդություններով է հնարավոր վարակվել ատամնաբուժարանում: Տեսահոլովակի վերջում բուժքույրը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ատամնաբուժական գործիքները ախտահանվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել