• Latest news

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ բերանում պաթոգենները կարող են առաջացնել քաղցկեղ

4 հոկտեմբերի, 2020  16:27

Ատամները շրջապատող հյուսվածքներում հայտնաբերված պաթոգենները կարող են նպաստել բերանի խոռոչի քաղցկեղի շատ ագրեսիվ տեսակի առաջացմանը: Այդ մասին հաղորդվում է PLOS Pathogens պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:

Կալիֆոռնիայի համալսարանից Իվոն Կապիլայի եւ նրա գործընկերների անցկացրած հետազոտությունում նաեւ ցույց է տրվում, որ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացումը, որը միջնորդավորված է պաթոգեններով, ինգիբացված է բակտերիոցինով՝ հակամիկրոբային եւ պրոբիոտիկային պեպտիդով, որն արտադրվում է բակտերիաներով:

Գլխի եւ պարանոցի հարթաբջիջ քաղցկեղը (HNSCC) աշխարհում ամենատարածված օնկոլոգիական հիվանդություններից մեկն է: Դրա զարգացման ռիսկի գլխավոր գործոնը համարվում է ծխելը, ալկոհոլն ու մարդու պապիլոմայի վիրուսով վարակվելը: Սակայն բազմաթիվ մասնագետներ համարում են, որ ռիսկի այդ գործոնները բավարար չեն այդ քաղցկեղի հաճախականությունն ու ագրեսիվ բնույթը բացատրելու համար:

Ռիսկի այլ գործոնները, ինչպիսին են օրալ պաթոգենները, կարող են կարեւոր դեր խաղալ ուռուցքի առաջացման, զարգացման եւ մետաստազներ տալու մեջ, սակայն այդ հարցը դեռեւս բավարար չափով ուսումնասիրված չէ:

Կապիլան եւ նրա գործընկերները ստուգել են, թե խթանվո՞ւմ է արդյոք գլխի եւ պարանոցի հարթաբջիջ քաղցկեղը պարոդոնտալ պաթոգեններով, որոնք կարելի է հայտնաբերել ատամները շրջապատող հյուսվածքների վրա: Նրանք հայտնաբերել են, որ պարոդոնտալ պաթոգենների 3 տեսակը (Porphyromonas gingivalis, Treponema denticola и Fusobacterium nucleatum) արագացնում է քաղցկեղի բջիջների միգրացիան, ինվազիան եւ մկների մոտ ուռուցքների ձեւավորումը: Այդ ազդեցությունը միջնորդավորված է երկու ազդանշանային ուղիների միջեւ փոխազդեցությամբ՝ / FAK и TLR / MyDD88 ինդեգրինով:

Գիտնականների խոսքով՝ այդ հետազոտությունն առաջին ուղիղ ապացույցն է, որ բակտերիոցինն ինգիբացնում է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացումը, որը միջնորդավորված է պարոդոնտի պաթոգեններով:

Դեռ ավելին, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նիզինը կարող է ունենալ լայն թերապեւտիկ պոտենցիալ որպես հակամիկրոբային եւ հակաքաղցկեղային գործակալ, ինչպես նաեւ որպես քաղցկեղի ձեւավորման պաթոգեններով միջնորդավորված ինգիբատոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել