• Latest news

Նրա համար դեռ 1998 թվականն է. կինը մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները

13 հոկտեմբերի, 2020  23:40

Անգլիայի Նորֆոլկ կոմսությունից 38-ամյա Սթիվի Քարթերը կոմայից հետո մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները. նրան թվում է, թե դեռ 1998 թվականն է: Նա իր հարազատներին չի ճանաչում եւ նրանց ընդունել է որպես առեւանգողների:

Ինչպես հայտնում է Metro-ն, 2018 թվականի փետրվարի 12-ին Սթիվին աշխատանքի գնալիս սուր ցավ է զգացել գլխի մեջ եւ սկսել է բղավել: Վարորդը նրան տուն է տարել, սակայն տան շեմին կինը կորցրել է գիտակցությունը:

Շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունք, որտեղ գլխուղեղի տոմոգրաֆիա են անցկացրել, ինչը ցույց է տվել, որ Սթիվիի մոտ հազվադեպ բնածին պաթոլոգիա է՝ արտերիովենոզ մալֆորմացիա, որը հանգեցրել է ինսուլտի եւ ուղեղի արյան զեղման:

Բժիշկները ստիպված են եղել շտապ վիրահատություն կատարել եւ նրան արհեստական կոմայի մեջ մտցնել: Կնոջ հարազատներին ասել են, որ ապրելու շանսերը հավասար են գրեթե 2 տոկոսի:

Սթիվին արթնացել է 2 շաբաթ անց, սակայն չի կարողացել հիշել իր հարազատներին եւ վստահ է եղել, որ արթնացել է 1998 թվականին: Ապա նա հայտարարել է, որ իրեն առեւանգել են եւ 20 տարի պատանդ պահել:

Վիրահատությունից մի քանի շաբաթ անց հիշողությունը սկսել է վերականգնվել: 3 ամիս վերականգնողական կենտրոնում ֆիզիկական վարժություններն օգնել են լիովին վերականգնել շարժողական ֆունկցիաները:ից հետոծ

Սակայն Սթիվին մինչ այժմ բողոքում է մշտական թուլությունից եւ հիշողության հետ կապված խնդիրներից: Նա դեռ չի կարողանում վերադառնալ աշխատանքի:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել