• Latest news

Գիտնականները կայուն բակտերիաների դեմ յուրահատուկ միջոց են ստեղծել՝ իշամեղվի թույնից

14 հոկտեմբերի, 2020  21:39

ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից գիտնականների խումբը ասիական իշամեղվի թույնից ստեղծել է թունավոր սպիտակուց, որն արդյունավետ է հայտնի հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն բակտերիաների դեմ: Գենետիկ փոփոխության շնորհիվ հաջողվել է այս սպիտակուցը անվտանգ դարձնել մարդու համար:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Vespula lewisii իշամեղվի թույնի մեջ պարունակվում է mast-L պեպտիդ, որը, ինչպես պարզվել է, ոչնչացնում է մանրէների թաղանթը եւ հանգեցնում է ամենավտանգավոր հարուցիչների մահվան:

Եթե այս պեպտիդը իր բնական տեսքով հայտնվում է մարդու մարմնում, հավանական է, որ նրա մոտ լուրջ ալերգիկ ռեակցիա կլինի, ընդհուպ՝ մահվան ելքով: Ուստի մասնագետները որոշել են ուժեղացնել mast-L-ի հակաբակտերիալ հատկությունները՝ միաժամանակ այն անվտանգ դարձնելով մարդկանց համար: Նրանք mast-L-ի ծայրի մի հատվածը, որը համարվում է թույնի հիմնական աղբյուրը, փոխել են: Այսպես ստացվել է ձեւափոխված mast-МО պեպտիդը։

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ mast-МО-ն լավ է պաշտպանում կենդանիներին մահացու բակտերիալ վարակներից՝ ներառյալ Escherichia coli-ն եւ Staphylococcus aureus-ը, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների: Ավելին, mast-MO պեպտիդի արդյունավետությունը համեմատելի էր հայտնի եւ լայնորեն օգտագործվող հակաբիոտիկների` գենտամիցինի եւ իմիպենեմի հետ:

Գիտնականների կարծիքով՝ mast-MO-ն կարող է լավ այլընտրանք դառնալ ստանդարտ հակաբակտերիալ թերապիայի համար, որի դեմ հարուցիչները հաճախ կայունություն են զարգացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll