• Latest news

Նորածինների 30 տոկոսը վարակվել է COVID-19-ով մոր արգանդում. հետազոտություն

18 հոկտեմբերի, 2020  20:36

Նորածինների 30 տոկոսը վարակվել է COVID-19-ով մոր արգանդում կամ ծննդաբերության ժամանակ, իսկ վարակվածների 70 տոկոսը՝ հիվանդանոցում կամ ընտանիքի անդամներից: Այդ եզրահանգման են եկել ֆրանսիացի գիտնականները, որոնց նոր եզրակացությունը հրապարակված է Nature Communications պարբերականում:

Նրանք վերլուծել են կորոնավիրուսով նեոնատալ վարակման 176 դեպք եւ հայտնաբերել, որ COVID-19-ը բավականին հազվադեպ է հանդիպում նորածին երեխաների մոտ, սակայն բժիշկներն ու ապագա մայրերը, միեւնույն է, պետք է իմանան պոտենցիալ ռիսկերի մասին:

Առնվազն մեկ ՊՌՇ թեստով հաստատված վարակվելու դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի մեծամասնությունում (շուրջ 70 տոկոս) նորածինները վարակվել են հիվանդանոցում ծննդաբերությունից հետո իրենց մայրերից կամ բուժանձնակազմից: Դեպքերի շուրջ մեկ երրորդի պարագայում հաստատվել է վիրուսի ներարգանդային փոխանցումը:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ COVID-19-ով վարակված երեխաների կեսի շրջանում այն ընթացել է առանց ախտանիշների: Նորածինների թոքերում փոփոխություններ են ի հայտ եկել 64 տոկոսի մոտ, 52 տոկոսի մոտ դիտարկվել են շնչառական խնդիրներ, 44 տոկոսն ունեցել է տենդ, 36 տոկոսը՝ փսխոց, փորլուծություն, կերակրման խնդիրներ:

Որոշ երեխաների մոտ  (18 տոկոս) զարգացել են նյարդաբանական ախտանշաններ՝ բարձր գրգռվածություն, թուլություն, մկանային տոնուսի խախտումներ: Գրեթե բոլոր երեխաներն արդյունքում առողջացել են, սակայն երեք նորածին մահացել է կորոնավիրուսի հետ կապ չունեցող խնդիրների հետեւանքով:

Վերլուծելով վարակման ուղիները՝ հեղինակները չեն հայտնաբերել լրացուցիչ ռիսկեր կրծքով կերակրման ժամանակ. ամենայն հավանականությամբ՝ վիրուսը չի փոխանցվում կաթի միջոցով: Սակայն  եթե մայրը վարակված է, ծննդաբերությունից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում կոնտակտային փոխանցման վտանգը մեծանում է 5 անգամ: Ուստի վարակված երեխայի եւ մոր առանձնացումը ծննդաբերությունից հետո եւ կաթը կթելու միջոցով երեխային կերակրելու տարբերակը կարող է արդարացվել:

Այն դեպքերում, երբ դա անհնար է, կնոջը խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել՝ կրել եւ պարբերաբար փոխել դիմակը, եւ օգտագործել սպիրտ պարունակող ախտահանիչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել