• Latest news

Հղիության ժամանակ ինչպե՞ս է փոխվում կնոջ ոտնաթաթը

26 հոկտեմբերի, 2020  16:12

Հղիության երրորդ եռամսյակում կնոջ քայլվածքը փոխվում է։ Մասնագետների կարծիքով՝ այս փոփոխությունները հղիության այդ փուլում կնոջ քաշի, դիրքի եւ հավասարակշռության փոփոխության պատասխանն են։ Փոփոխությունները հասկանալը կարող է օգտագործվել կոշիկի մշակման կամ ֆիզիոթերապիայի ժամանակ այդպիսի փոփոխությունների առաջացրած ցավի նվազեցման համար։

International Journal of Biomedical Engineering and Technology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Չինաստանի Չժենցզյանի Նինբոյի համալսարանի սպորտային  գիտությունների ֆակուլտետի Մարդու շարժման հետազոտական կենտրոնից Յան Սունը, Մինցզյուն Լյանը եւ Վենլան Լյանը գնահատել են հղի եւ ոչ հղի կանանց քայլվածքը՝ օգտագործելով ոտնաթաթի կինեմատիկան եւ ոտնաթաթի օքսֆորդյան մոդելը։ Քայլելիս ոտնաթաթի առջեւի հատվածի, հետին հատվածի եւ սրունքի եռաչափ շարժումը գրանցվել է Vicon-ի շարժման վերլուծության համակարգի միջոցով, իսկ ռեակցիայի ուժի գրանցման համար օգտագործվել են երկու ուժային պլատֆորմներ։

Գիտնականների խոսքով՝ հղի կանայք ցուցադրել են նախնական շփման ժամանակ ավելի շատ ներբանային թեքում եւ ոտնաթաթի հետեւի հատվածի ներքին պտույտ ու մեծ սրունքոսկրի ավելի շատ ներքին պտույտ, հրման ժամանակ ոտնաթաթի առջեւի հատվածի ավելի շատ արտաշրջում եւ ոտնաթաթի հետին հատվածի ներքին պտույտ։ Հատկանշական է նաեւ այն, որ հղի կանայք ցուցադրել են մեծ սրունքոսկրի ավելի մեծ ռոտացիա, քան ոչ հղիները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է