• Latest news

Ակտիվ հանգիստը չի նվազեցնում դեմենցիայի զարգացման հավանականությունը․ հետազոտություն

29 հոկտեմբերի, 2020  14:59

Ակտիվ հանգիստը, որը ենթադրում է ազատ ժամանակ զբաղմունքի այնպիսի տեսակներ, ինչպես աշխատանքը այգում, իրականում չի նվազեցնում դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Neurology ամսագրում։

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են նաեւ, որ որոշ մարդիկ, որոնց մոտ ավելի ուշ դեմենցիա է ախտորոշվել, ախտորոշումը հաստատվելուց տարիներ առաջ  դադարել էին զբաղվել հոբիով։

Այս հետազոտությանը մասնակցել է միջինում 56 տարեկան 8200 մարդ, որոնց հետեւել են միջինը 18 տարի։ Նրանց զբաղմունքը գնահատել են հետազոտության սկզբում, 5 տարի հետո եւ կրկին՝ 10 տարի հետո։ Մասնագետները բժշկական գրառումներով հայտնաբերել են մարդկանց, որոնց մոտ տկարամտություն է զարգացել։

Հետազոտության մասնակիցների զբաղմունքը ներառում էր ընթերցանություն, երաժշտության ունկնդրում, սպորտով զբաղվել, ակումբներին մասնակցություն, ընկերներին եւ ազգականներին այցելություն, խաղաքարտեր եւ այլ խաղեր, կրոնական միջոցառումներին մասնակցություն եւ այգեգործություն։ Բոլոր մարդկանց բաժանել են մի քանի խմբի՝ ներգրավվածությունից կախված ցածր, միջին եւ բարձր մակարդակի։

Հետազոտության ընթացքում 360 մարդու մոտ զարգացել է տկարամտություն։ Դեմենցիայի ընդհանուր հաճախականությունը կազմել է 1000 մարդկային տարուն 2,4 դեպք։ Ընդ որում՝ հետազոտողները փոխադարձ կապ չեն հայտնաբերել հետազոտության սկզբում ավելի ակտիվ հանգստի եւ 18 տարի անց դեմենցիայի ավելի ցածր հավանականության միջեւ։ Սակայն միջինը 66 տարեկանում ավելի մեծ թվով միջոցառումների մասնակցած մարդկանց շրջանում հաջորդ 8 տարիներին դեմենցիային բախվելու հավանականությունն ավելի փոքր է եղել։

Մեկ այլ հետազոտություն վերջերս ցույց էր տվել, որ աշխատողների շրջանում, որոնց մասնագիտությունը կապված է ֆիզիկական աշխատանքի հետ, դեմենցիան 55 տոկոսով ավելի հաճախ է դրսեւորվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել