• Latest news

Մարզուհիներն ավելի հաճախ են բախվում դաշտանային ցիկլի խանգարումներին․ հետազոտություն

29 հոկտեմբերի, 2020  23:29

Մարզուհիներն ավելի հաճախ են բախվում դաշտանային ցիկլի խանգարումներին, քան սպորտով ակտիվորեն չզբաղվող նրանց տարեկիցները։ Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը կատարել են Յուվյասկյուլի համալսարանի (Ֆինլանդիա) սպորտի եւ առողջության մասին գիտության ֆակուլտետի մասնագետները։

Հատկանշական է, որ մարզուհիները նաեւ մարմնի զանգվածից ավելի քիչ դժգոհություն ունեն, քան այն տարեկիցները, որոնք պրոֆեսիոնալ սպորտով չեն զբաղվում։

Հետազոտությունն անցկացվել է մարզային ակումբների անդամների շրջանում, որոնք մարզվել են շաբաթական ոչ պակաս 4 անգամ (մարզուհիները), եւ նրանց շրջանում, որոնք ակումբի անդամ չեն (մարզուհիներ չեն)։

Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահաս տարիքում մարզուհիների եւ ոչ մարզուհիների 18 տոկոսը հայտնել է դաշտանային ցիկլի խանգարման մասին։ Սակայն մարզուհիների 8 տոկոսն է բախվել առաջնային ամենորեայի հետ (15 տարեկանում դաշտանի բացակայություն), այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ սպորտով չզբաղվողների խմբում առաջնային ամենորեայի տարածվածությունը կազմել զրո տոկոս։

Հետազոտությունը նաեւ ցոււյց է տվել, որ երիտասարդ տարիքում ցիկլի խանգարումների տարածվածությունը մարզուհիների շրջանում հասել է 39 տոկոսի, մինչդեռ ոչ մարզուհիների 6 տոկոսն է հայտնել որեւիցե խանգարման մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է