• Latest news

Գիտնականները ճարպակալման դեմ պայքարի համար հակամարմին են մշակել

5 նոյեմբերի, 2020  09:42

Ամերիկացի գիտնականները մշակել են հակամարմին, որի մեկ ներարկումը կարող է արագացնել նյութափոխանակությունը եւ նպաստել նիհարելուն: Այս մասին պատմվում է Proceedings of the National Academy of Sciences of the United States of America ամսագրում:

Մասնագետները բացատրում են, որ երկարատեւ ազդեցության BFKB8488A հակամարմինը նյութափոխանակության, էներգիայի ծախսման եւ նույնիսկ ուտելու վարքի համար պատասխանատու հորմոնի գործողության իմիտացիա է ստեղծում:

Մշակման արդյունավետությունը ստուգելու համար գիտնականները 60 կամավորների բաժանել են 2 խմբի՝ առաջին խմբի անդամները ստացել են իրական դեղամիջոց, իսկ մնացածները՝ պլացեբո: Ինչպես պարզվել է, հակամարմնի մեկ ներարկումը 60 օր տեւողությամբ ազդեցություն է ունեցել։ Իսկական դեղամիջոցը ստացած փորձարկվողների մոտ մասնագետները արձանագրել են քաշի 1,2 կիլոգրամ կորուստ՝ պլացեբոյի խմբի 0,28 կիլոգրամի համեմատ:

Հետազոտության բոլոր մասնակիցները ընդունել են կալորիապես հավասարակշռված սնունդ, ընդ որում՝ նրանք նշել են քաղցրի հանդեպ հակակրանքը, իսկ ներարկումից մեկ շաբաթ անց կարդիոմետաբոլիկ չափորոշիչների փոփոխություն, ածխաջրերի օգտագործման նվազում։

Մշակման հեղինակները նախատեսում են շարունակել հակամարմնի կլինիկական փորձարկումները, բայց արդեն նկատելի է ճարպակալում ունեցող մարդկանց մոտ նյութափոխանակության դիսֆունկցիայի դեմ պայքարելու, ինչպես նաեւ նրանց սննդային վարքը շտկելու կարողությունը: 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll