Կանաչ թեյը, լոռամրգի, նռան եւ մի շարք այլ հյութեր ունեն հակավիրուսային եզակի հատկություններ եւ կարող են սպանել անգամ SARS-CoV-2 վիրուսը: Այդ եզրահանգման են եկել Մոլեկուլյար վիրուսոլոգիայի ինստիտուտի, Ուլմի համալսարանի բժշկական կենտրոնի, Դրեզդենի Տեխնիկական համալսարանի եւ CogniVerde GmbH-ի գիտնականները:
Ինչպես գրում է The Times of India-ը, նշված ընպելիքների հակավիրուսային հատկությունները հայտնաբերվել են բջջային մշակաբույսերի հետ գիտափորձերի արդյունքում: Պարզվել է, որ դրանք բավականին արդյունավետ են կանխարգելել շնչառական վարակները: Հետազոտության համար գիտնականները մշակել են տարբեր բուսական նյութերով վիրուսները, ներառյալ՝ A խմբի վիրուսը, 5-րդ տիպի ադենովիրուսը եւ SARS-CoV-2-ը, ինկուբացրել են դրանք սենյակային ջերմաստիճանում եւ պարզել վարակիչությունը:
Նրանք հայտնաբերել են, որ սեւ պտուղներ ունեցող արոսի հյութը նվազեցնում է վիրուսների վարակիչ բնույթը շուրջ 3000 անգամ: Իսկ նռան հյութը, կանաչ թեյն ու շամբուկի հյութը՝ շուրջ 10 անգամ: Գիտնականները նաեւ ուսումնասիրել են բուսական նյութերի ազդեցությունը գրիպի վիրուսի վրա եւ պարզել, որ բոլոր չորս տեսակի հյութերն ապաակտիվացնում են վիրուսը շուրջ 99 տոկոսով 5 րոպեի ընթացքում:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, սեւ արոսի հյութը ապաակտիվացնում է SARS-CoV-2-ն 97 տոկոսով շուրջ 5 րոպեի ընթացքում, իսկ նռան հյութն ու կանաչ թեյը՝ շուրջ 80 տոկոսով: Շամբուկի հյութը չի ազդել SARS-CoV-2-ի վրա:
Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ բերանի խոռոչի ողողումը թեյով եւ հյութերով կարող է լինել կորոնավիրուսով վարակվելու կանխարգելման պարզ եւ արդյունավետ ռազմավարություն, սակայն պետք է նշել, որ գործանականում դա ապացուցված չէ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day