• Latest news

Ինչ խնդիրը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին

19 նոյեմբերի, 2020  23:35

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենավտանգավորներից մեկն է համարվում, քանի որ այն սովորաբար զարգանում է աննկատելիորեն եւ սկսում է մետաստազավորել դեռեւս մինչ այն կհասցնեն ախտորոշել: Մայոյի կլինիկայի (ԱՄՆ) գաստրոէնտերոլոգ Մայքլ Ուոլեսը այս հիվանդության վաղ ախտանիշ է համարում շաքարախտը:

Մասնավորապես, տագնապահարույց է շաքարային դիաբետի հայտնաբերումը նորմալ կամ ցածր քաշ ունեցող, ինչպես նաեւ քաղցկեղի բարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց մոտ, ինչպիսիք են տարեցները կամ ծխախոտ օգտագործողները:

MedicalXpress-ը հաղորդում է, որ վերջերս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման եւ բուժման նոր մեթոդներ են ի հայտ եկել: ՄՌՏ-ի միջոցով, օրինակ, կարելի է տեսնել այդ օրգանի ներսում հեղուկով լցված կիստաներ, որոնք մեծացնում են ուռուցքի զարգացման հավանականությունը: Կարելի է նաեւ վերցնել գեղձի կողմից արտադրվող մարսողական հեղուկների կամ կղանքի նմուշներ՝ վաղ քաղցկեղի նշաններ հայտնաբերելու համար:

Մասնագետների կարծիքով՝ բարակ ասեղով բիոպսիան թույլ է տալիս չարորակ հյուսվածքից վերցնել բավարար կենսաբանական նյութ` ուռուցքային բջիջներում գենետիկական հաջորդականությունները ուսումնասիրելու եւ նորագոյացությունը թիրախավորող լավագույն դեղամիջոցը որոշելու համար, եթե այլ մեթոդներն այլեւս չեն օգնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել