• Latest news

Առողջ քունը 42 տոկոսով նվազեցնում է սրտային անբավարարության հավանականությունը․ հետազոտություն

20 նոյեմբերի, 2020  09:56

Մարդկանց շրջանում, որոնք հետեւում են առողջ քնի պատերններին եւ պարբերաբար լիարժեք քնում են, սրտային անբավարարությունը հազվադեպ է զարգանում՝ նրանց համեմատությամբ, ովքեր վատ են քնում։ Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Circulation ամսագրում։

Սրտային անբավարարությունը շատ տարածված վիճակ է, որի դեպքում սրտամկանը չի կարողանում արյունն արդյունավետորեն մղել, հայտնում է Medportal.ru-ն։ Այն աստիճանաբար է զարգանում, երկար տարիների ընթացքում։ Դրա զարգացման կարեւոր պատճառներից են համարվում սրտի իշեմիկ հիվանդությունը եւ հիպերտոնիան։

Աշխարհում սրտային անբավարարությամբ տառապում է ոչ պակաս 26 միլիոն մարդ, այս թիվը մշտապես աճում է։ Ապացույցներ կան, որն քնի տարբեր խանգարումները կարող են նպաստել սրտային անբավարարության զարգացմանը։ Սակայն քիչ բան էր հայտնի այն մասին, թե այս պաթոլոգիան ինչպես է կապված առողջ քնի տարբեր ցուցանիշների հետ։

Նոր հետազոտության հեղինակները իրենց նախորդ աշխատանքում մշակել էին առողջ քնի պատերնների սանդղակը, որի համաձայն առավել առողջ պատերն է համարվում հետեւյալ համակցությունը՝ վաղ քրոնոտիպ («արտույտներ»), օրական 7-8 ժամ քուն, անքնության, խռմփոցի բացակայություն եւ ցերեկային ժամերին հազվադեպ քնկոտություն։

Նոր հետազոտության մեջ գիտնականները հաշվարկել են, թե առողջ քնի պատերնի 5 բաղադրիչներից չորսն ինչպես են ազդում սրտային անբավարարության վրա։ Պարզվել է, որ այս պաթոլոգիայի հավանականությունը ցածր է՝

  • 8 տոկոսով «արտույտների» մոտ՝ բուերի համեմատությամբ,
  • 13 տոկոսով նրանց մոտ, ովքեր քնում են 7-8 ժամ, քան նրանց, ովքեր ավելի քիչ են քնում,
  • 17 տոկոսով անքնություն չունեցող մարդկանց մոտ՝ նրանց համեմատությամբ, ում մոտ հաճախ է լինում անքնություն,
  • 34 տոկոսով այն մարդկանց մոտ, ովքեր ցերեկը քնկոտություն չեն զգում՝ նրանց համեմատությամբ, ովքեր հաճախ են քնկոտ վիճակում լինում։

Առողջ քնի սանդղակի ամենաբարձր ցուցանիշներով մարդկանց շրջանում սրտային անբավարարությունը 42 տոկոսով ավելի հազվադեպ է զարգացել, քան ավելի ցածր ցուցանիշներով մարդկանց շրջանում։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ քնի առողջ պատերնները կապված են սրտային անբավարարության զարգացման փոքր հավանականության հետ՝ անկախ ռիսկի հայտնի գործոններից։ Առողջ քունը կարող է դառնալ սրտի թուլության կանխարգելման կարեւոր մասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է