• Latest news

Մեկ շաբաթում 15 հոգի դիմել է անվճար հոգեբանական աջակցության ծրագրին

26 նոյեմբերի, 2020  13:30

Վերջին շաբաթվա ընթացքում 15 հոգի դիմել է պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին առաջարկվող անվճար հոգեբանական աջակցության ծրագրին, որն իրականացնում է MHS Հոգեկան առողջության ծառայությունը:

Ծրագրի նախաձեռնող, հոգեբույժ եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ դիմողներից մի քանիսը արդեն մեկ անգամից ավելի են հաճախել մասնագետների հետ խորհրդատվության. նրանցից շատերի հետ երկարատեւ հոգեբանական աշխատանքի կարիք կա:

Մասնագետի խոսքով՝ այս ծրագրի նպատակն է օգնել պատերազմական գործողությունների արդյունքում տուժածներին՝ ինչպես ներկա հոգեբանական տրավմաները բուժելու, այնպես էլ հետագայում հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացումը կանխելու համար։ Հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ ծառայություններն այս մարդկանց առաջարկվում են անվճար:

Պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների հետ այսօր աշխատում են Արամ Հովսեփյանը, հոգեբույժ-հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը եւ կլինիկական հոգեբան Մարիամ Բաբայանը։

Այժմ MHS Հոգեկան առողջության ծառայությունը դրամահավաք է սկսում, որի արդյունքում հավաքված գումարով նախատեսվում է ապահովել աշխատավարձ առնվազն երկու հոգեթերապեւտ աշխատակցի համար, որոնք ամբողջությամբ կզբաղվեն ռեաբիլիտացիոն աշխատանքով։ Դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ թվով մարդկանց անվճար օգնություն ցուցաբերել:

«Եթե դիմելիության ներկա տեմպը պահպանվի, մոտ 2 ամսից մեզ նաեւ անհրաժեշտ է լինելու նոր տարածք եւ ավելի մեծ թվով մասնագետներ»,- նշեց Արամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաեւ տպագրել տեղեկատվական նյութեր, որոնք կտարածվեն բնակչության շրջանում, քանի որ պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրների տարածումը շատ մեծ է, իսկ մարդկանց տեղեկացվածության աստիճանը շատ ցածր է:

«Անհրաժեշտություն կա մաքսիմալ տեղեկատվություն տարածելու, որպեսզի ճիշտ պատկերացում ստեղծվի խնդրի եւ դրա լուծման տարբերակների վերաբերյալ»,- նշեց մասնագետը։

MHS Հոգեկան առողջության ծառայությունը նաեւ ծրագրում է այցելել շրջաններ՝ տեղում կրթական եւ թերապևտիկ աշխատանք իրականացնելու համար, ինչպես նաեւ դասընթացներ կազմակերպել զորամասերի սպայական կազմի համար՝ զինվորներին ավելի շատ սկզբնական հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

MHS Հոգեկան առողջության ծառայությանն աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվին.

2470028033090000, HOVSEPYAN ARAM ASHOTI, ARDSHINBANK CJSC

Նշենք, որ ամեն ամսվա վերջին ծառայության մասնագետները կատարված ծախսերի մանրամասն հաշվետվություն են ներկայացնելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ