• Latest news

Մարտական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողներին Հայաստանում անվճար հոգեբանական աջակցություն է առաջարկվում

17 նոյեմբերի, 2020  15:40

Հայաստանում բացվել է հոգեբանական վերականգնողական ծառայություն պատերազմական գործողություններին մասնակցած եւ դրանց հետեւանքով տուժած անձանց համար: MHS support ծրագիրը մոտակա 6 ամիսների թնթացքում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրելու բոլոր նրանց, ովքեր խնդիրներ են ձեռք բերել ռազմական գործողություններին մասնակցելիս։

Ինչպես նշեց հոգեբույժ եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը, այս ծրագրի նախաձեռնողները համագործակցում են նաեւ այլ օգնող ծրագրերի հետ՝ հնարավորինս ամբողջական եւ բարձրակարգ օգնություն ապահովելու համար։

Մասնագետի խոսքով՝ ծառայությունը բացարձակ անվճար է մարտական գործողությունների արդյունքում տուժած զինվորների համար: Ծառայության մասնագետները առաջարկում են թե հոգեբանական, հոգեթերապեւտիկ եւ հոգեբուժական ուղղակի օգնություն տուժածներին, եւ թե միջնորդություն անհրաժեշտ օգնությունը ստանալու համար:

Հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 099 117 975 հեռախոսահամարին, կամ գրեք մեր նախաձեռնության ՖԲ էջին՝ https://www.facebook.com/MHSErevan

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել