• Latest news

Գիտնականները գլխուղեղի կաթվածի ռիսկի գնահատման նոր մոտեցում են առաջարկել

7 դեկտեմբերի, 2020  20:26

Էրազմի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները մարդու առողջության եւ նրա մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկի հստակ գնահատականի մոտեցում են մշակել, որը հիմնված է մետաբոլիտների ուսումնասիրության վրա, գրում է Medical Express-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ հայտնաբերված 10 մետաբոլիտների մակարդակները կարող են կապված լինել մարդու մոտ գլխուղեղի կաթվածի ռիսկի հետ:

Գիտնականները վերլուծել են 38 797 մարդու արյան մեջ 147 մետաբոլիտների մակարդակը: Նրանցից 1791-ի մոտ գլխուղեղի կաթված է տեղի ունեցել հետազոտության ընթացքում: Գիտնականները կապ են գտել գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկի եւ 10 մետաբոլիտների միջեւ: Ամենից ուժեղ կապը հայտնաբերվել է հիստիդին ամինաթթվի նկատմամբ՝ նյութեր, որոնք ստացվում են մսից, հավկիթից, կաթնամթերքից եւ հացահատիկից:

Այդ մետաբոլիտը կապված է եղել իշեմիկ կաթվածի զարգացման ցածր ռիսկի հետ: Մետաբոլիտը հիստամինի վերածվելու ժամանակ ընդլայնում է անոթները: Այն նաեւ գործում է որպես գլխգլխուղեղում նեյրոտրանսմիտեր: Հիստիդինի մակարդակի 1 միավորով յուրաքանչյուր բարձրացում նվազեցնում է կաթվածի ռիսկը 10 տոկոսով:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ բարձր խտության լիպոպրոտեինները կապված են իշեմիկ կաթվածի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Նման լիպոպրոտեինների մակարդակը հնարավոր է մեծացնել շնորհիվ ֆիզիկական վարժությունների, քաշի նվազեցման եւ առավել օգտակար ճարպերով վնասակար ճարպերի փոխարինման:

Իր հերթին, պիրուվատ անվանմամբ մետաբոլիտը մեծացնում է կաթվածի զարգացման ռիսկը: Աաամամբ: Պիրուվատի մակարդակի 1 միավորով յուրաքանչյուր բարձրացում մարդկանց մոտ իշեմիկ կաթվածի ռիսկը մեծացրել է 13 տոկոսով: Պիրուվատը կարեւոր դեր ունի էներգիայով բջիջներին ապահովելու գործում:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll