• Latest news▼

Հակամարմինները չեն երաշխավորում կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն. մասնագետ

10 դեկտեմբերի, 2020  19:59

Հակամարմինները չեն երաշխավորում կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը:

«Պետք է նկատի ունենալ, որ հակամարմիններն ընդամենը ցույց են տալիս, որ պատվաստանյութի գործողության գործընթաց է ընթանում: Իմունային պատասխանի ամենահզոր օղակը բջջային պատասխանն է: Այդ պատճառով պատվաստանյութի արդյունավետության իրական ցուցանիշ պետք է լինի պատվաստումից հետո հիվանդությունների վիճակագրությունը»,-ասել է նա Ura.ru-ի հետ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ հակամարմինները կարող են տարբերվել:

«Մեծ դեր ունի ոչ միայն հակամարմինների քանակը, այլ դրանց որակը»,-ասել է նա՝ հավելելով, որ իրականում հեշտ չէ գնահատել բջջային իմունիտետը:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll