• Latest news

Հազվագյուտ դեպք. Երկու արգանդով կինը եռյակ է ծնել

24 դեկտեմբերի, 2020  09:46

Մեծ Բրիտանիայից 32-ամյա Մելանի Բասեթը ծնվել է հազվագյուտ արատով, որի հետեւանքով մեկի փոխարեն երկու արգանդ ունի: Չնայած դրան, նա եռյակ է ծնել, ընդ որում՝ երկու նույնական երկվորյակներն աճել են մի արգանդում, իսկ երրորդ երեխան՝ երկրորդ արգանդում:

Մելանին արդեն երկու երեխա ուներ, բայց լուրը, որ սպասում է եռյակի, ցնցել է նրան, հայտնում է The Daily Mail-ը:

Նա իր բնածին պաթոլոգիայի մասին առաջին անգամ իմացել է 2016 թվականին, երբ հղի էր ավագ դուստրով: Մելանիի առաջին դուստրը ծնվել է 2017 թվականի փետրվարին հղիության 29-րդ շաբաթում կեսարյան հատմամբ, իսկ 2019-ի փետրվարին հղիության 34-րդ շաբաթում ծնվել է որդին: Դրանից ընդամենը 2 ամիս անց Մելանին տեղեկացել է, որ կրկին հղի է:

Եռյակը ծնվել է ընթացիկ տարվա հունվարի 26-ին հղիության 32-րդ շաբաթում:

Մասնագետների խոսքով՝ եռյակ կրելու եւ ծնելու երկու արգանդով կնոջ հնարավորությունը գնահատվում է մեկը միլիոնին: Բասեթը դարձել է Մեծ Բրիտանիայում առաջին կինը, որը կարողացել է նման բան անել:

Երկու արգանդի առկայությունը բեղմնավորումը չի դժվարեցնում, բայց մեծացնում է վիժման կամ վաղաժամկետ ծննդաբերության հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել