• Latest news

Մագնիսային նանոմասնիկները կարող են արդյունավետ լինել ագրեսիվ քաղցկեղի դեմ

10 հունվարի, 2021  21:20

Նոր մոտեցումը, որը համադրում է մագնիսային մասնիկներով ստանդարտ թերապիա եւ բառացիորեն այրում է քաղցկեղային բջիջները, կարող է 34 տոկոսով մեծացնել ագրեսիվ քաղցկեղի բուժման ժամանակ քիմիաթերապիայի արդյունավետությունը: Այս մասին հայտնում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:  

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտողները հայտնաբերել են, որ ջերմային ազդեցության եւ քիմիաթերապեւտիկ միջոցների համադրությունը զգալիորեն ուժեղացնում է հակաքաղցկեղային թերապիայի արդյունքը:

Նոր մոտեցման գաղափարը հետեւյալն է. մանգիսային նանոմասնիկները միանում են քաղցկեղային բջիջներին՝ միաժամանակ իրենց հետ տանելով հակաքաղցկեղային ագենտ: Դրանից հետո մարդու համար անվտանգ մագնիսական դաշտ է կիրառվում խոցված հատվածի նկատմամբ: Դա ակտիվացնում է նանոմասնիկների մագնիսային հատկությունները, ինչը մասնիկներին ստիպում է այրվել եւ այրել, համապատասխանաբար, քաղցկեղային բջիջները: Տվյալ գործընթացը վնաս է հասցնում ուռուցքին՝ այն քիչ կայուն դարձնելով քիմիաթերապեւտիկ ագենտի նկատմամբ:

Այս մեթոդը դեռեւս ստուգել են միայն լաբորատոր պայմաններում մարդու կրծքագեղձի քաղցկեղի եւ գլիոբլաստոմայի (գլխուղեղի քաղցկեղ) բջիջներում: Նանոմասնիկների հետ օգտագործվել է դոքսորուբիցին քիմիաթերապեւտիկ դեղամիջոց: Այդ համադրությունը 48 ժամում սպանել է քաղցկեղի բջիջների 98 տոկոսը: Միայն դոքսորուբիցինը սպանել է բջիջների 73 տոկոսը: Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա ցուցանիշները կազմել են 89 տոկոս եւ 77 տոկոս, համապատասխանաբար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել