• Latest news

Ո՞ր խնդրի մասին կարող է խոսել ականջներում աղմուկը

15 հունվարի, 2021  15:31

Ականջներում աղմուկը՝ տինիտուսը, կարող է վկայել օրգանիզմում վիտամին B12-ի պակասի մասին, հաղորդում է Express թերթը:

Հետազոտության ընթացքում, որն անցկացվել է Առողջության ամերիկյան ազգային ինստիտուտում, այդ վիտամինի պակաս ունեցող եւ ականջներում աղմուկից բողոքող պացիենտներին 6 շաբաթվա ընթացքում վիտամինի թերապեւտիկ դեղաչափեր են տվել: Արդյունքում փորձի մասնակիցները նշել են, որ նրանց ինքնազգացողությունը լավացել է: Բացի տինիտուսի անհետացումից կամ նվազեցումից, պացիենտները նաեւ նշել են էներգիայի ավելացում եւ հիշողության ու տրամադրության զգալի լավացում:

Նշենք, որ B12-ը կարեւոր դեր ունի գլխուղեղի աշխատանքում, այն ստեղծում է միելին, առանց որի նյարդերը վատ են ազդանշան տալիս: Բացի այդ,այդ վիտամինն անհրաժեշտ է ԴՆԹ եւ կարմիր արյան բջիջների արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել