• Latest news

Գիտնականներն առաջարկել են մաշկի խոնավության մակարդակը որոշելու նոր մեթոդ

19 հունվարի, 2021  09:34

Օպտիկաակուստիկայի մեթոդը կարելի է օգտագործել մաշկի խոնավության մոնիթորինգի համար, պնդում են Սքոլթեխի եւ Տեխասի համալսարանի հետազոտողները:

Այս մեթոդը միանգամայն հեռանկարային է վնասվածքների բուժման, ինչպես նաեւ կոսմետիկայի մեջ կիրառելու տեսակետից:

Ներկայումս հյուսվածքներում ջրի մակարդակի մոնիթորինգի համար օգտագործում են էլեկտրական, մեխանիկական, սպեկտրասկոպիական մեթոդներ, բայց չկան ճշգրիտ եւ ոչ ինվազիվ մեթոդներ, որոնք կապահովեին միաժամանակ բարձր թույլատրելիություն եւ  զոնդավորման զգալի խորություն:

Օպտիկաակուստիկայի մոնիթորինգը նախատեսում է հյուսվածքների ճառագայթում իմուլսիվ լույսով, որն առաջացնում է ճառագայթվող գոտու (թիրախի) ջերմաառաձգական ընդարձակում, որը կլանում է այդ լույսը: Իսկ այդ թիրախը կարող է հայտնաբերվել ուլտրաձայնի միջոցով:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օպտիկաակուստիկ սպեկտրասկոպիան հաջողությամբ հայտնաբերում է հեմոգլոբինը, մելանինը եւ ջուրը: Այս մեթոդն անվտանգ է կլինիկական կիրառման համար, քանի որ կենսաբանական հյուսվածքի կլանած էներգիայի քանակությունը համեմատաբար մեծ չէ:

Հետազոտության ժամանակ մասնագետները ստեղծել են դոնդողանյութից եւ կաթից մաշկի երկշերտ մոդելներ: Որոշ մոդելներ ջրի միջոցով էպիդերմիսի տակ այտուց են նմանակել: Գիտնականներն իրենց մեթոդը թեստավորել են նաեւ մարդկանց դաստակի վրա՝ առանց այտուցի հետքերի: Պարզվել է, որ այս մեթոդը թույլ է տվել բավական ճշգրտորեն որոշել մաշկի մեջ ջրի պարունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել