• Latest news

Աղիների քաղցկեղ. Ռիսկի ի՞նչ գործոններ են հայտնի

22 հունվարի, 2021  19:29

Որոշ գործոններ բարձրացնում են աղիներում նորագոյացությունների զարգացման ռիսկը: Այդ գործոններից մի քանիսը կախված են մարդու կենսակերպից:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում պրոկտոլոգ Դավիթ Խալաթյանը նշեց, որ ռիսկի կարեւոր գործոն է սնունդը: Եթե մարդու սննդակարգում քիչ են մանրաթելերը եւ շատ են կենդանական ճարպերը, եթե շատ են չափից շատ քիմիկատներով եւ հորմոններով մթերքները, ապա դա կարող է հանգեցնել աղիներում ուռուցքների զարգացմանը:

Ընդհանուր առմամբ անառողջ կենսակերպը համարվում է ռիսկի գործոն՝ նստակյաց կյանք, ֆիզիկական վարժությունների պակաս, ավելորդ քաշ եւ ճարպակալում:

Քչերը գիտեն, որ աղիների առողջության վրա ազդում է նաեւ ծխելը, եւ դա եւս հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկի գորոն է համարվում: Դեռ դժվար է բացատրել աղիների քաղցկեղի եւ ծխելու միջեւ կապի մեխանիզմը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողները հիվանդանում են քաղցկեղի այդ տեսակով ավելի հաճախ, քան չծխողները:

Ռիսկի եւս մեկ գործոն է ժառանգականությունը: Եվ ի տարբերություն նախորդների՝ այդ ռիսկի գործոնի վրա մարդը չի կարող ազդել: Եթե նրա հարազատների մոտ կա աղիների քաղցկեղ կամ քաղցկեղի այլ տեսակներ, ապա դրա զարգացման ռիսկը եւս բարձրանում է:

Տարիքը եւս կարող է ռիսկի գործոն լինել, ինչի վրա դժվար է ազդել: Աղիների քաղցկեղ է ամենի հաճախ հանդիպում 50-անց մարդկանց մոտ: Ըստ վիճակագրության՝ այդ հիվանդության դեպքերի միայն 10 տոկոսն է հանդիպում 50-ից ցածր տարիքի մարդկանց մոտ:

Նշենք, որ վերոնշյալ գործոնների առկայությունը, նույնիսկ մի քանիսը միանգամից, դեռ չի նշանակում, որ դուք կհիվանդանաք: Այնուամենայնիվ, ռիսկի այն գործոնները, որոնց վրա դուք ի վիճակի եք ազդել, ցանկանելի է բացառել ձեր կյանքից:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել