• Latest news

Ինչո՞ւ պետք չէ երեխաներին թույլ տալ օգտվել սենսորային էկրանով սարքերից

29 հունվարի, 2021  09:40

Երեխաները, որոնք ամեն օր օգտվում են սենսորային էկրանով սարքերից, արագ են ուշադրություն դարձնում էկրանին հայտնվող օբյեկտներին, սակայն, միեւնույն ժամանակ, դժվարությամբ են կենտրոնանում, եթե ինչ-որ բան նրանց շեղում է: Նման եզրակացության են եկել Բիրքբեկի համալսարանի, Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Բատի համալսարանի գիտնականները:

Eurek Alert-ի հաղորդմամբ՝ հետազոտողները հավաքել են խումբ 12 ամսական երեխաներից բաղկացած, որոնց մոտ սենսորային էկրանով սարքերից օգտվելու տարբեր ցուցանիշներ են եղել: Գիտնականները նրանց հետեւել են 2,5 տարվա ընթացքում: Այդ ընթացքում 3 անգամ երեխաների վիճակի անալիզ է անցկացվել՝ 12 ամսականում, 18 ամսականում եւ 3,5 տարեկանում:   

Լաբորատորիա ամեն այցի ժամանակ երեխաները կատարել են ուշադրության թեստեր, որոնց ընթացքում օբյեկտները հայտնվել են համակարգչի էկրանի տարբեր հատվածներում, իսկ գիտնականները գրանցել են՝ որքան արագ է երեխան ուշադրություն դարձնում առարկայի վրա եւ որքան լավ է կարողանում անտեսել իրեն շեղող այլ առարկաները:

Պարզվել է, որ երեխաները, որոնք հաճախ են օգտվում սենսորային էկրանով սարքերից, դժվարացել են անտեսել նոր առարկաների հայտնվելը, եւ նրանց համար ավելի դժվար է եղել կենտրոնանալ, քան երեխաներին, որոնք քիչ են օգտվել սենսորային էկրանով սարքերից:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել