• Latest news

Ինչո՞վ է օգտակար կարկադեով թեյը

27 փետրվարի, 2021  10:45

Հիբիսկուսի գործածումը (որը մեզ հայտնի է որպես կարկադե) կարող է դրականորեն ազդել սիրտ-անոթային համակարգի առողջության վրա, նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը եւ մեծացնել կյանքի տեւողությունը:

ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանի մասնագետները պնդում են, որ հիբիսկուսի օգտագործումը կարող է երկարացնել մարդու կյանքի տեւողությունը՝ բարելավելով նրա առողջության մի շարք ցուցանիշներ:

Խոսքը Sabdariffa հիբիսկուսի մասին է՝ ուտելի բույս, որն աչքի է ընկնում ֆլավոնոիդների եւ պոլիֆենոլների մեծ պարունակությամբ՝ ուժեղ ներգործող հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են օքսիդացման սթրեսի հետեւանքով առաջացող ազատ ռադիկալների դեմ: Ազատ ռադիկալներն առաջացնում են բջջային վնասվածքներ, որոնք դառնում են մեծ թվով վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պատճառը:

Կարկադեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը

Հիբիսկուսը հարուստ է հանքանյութերով, ներառյալ՝ կալցիումով, երկաթով, մագնիումով, ֆոսֆորով, կալիումով, նատրիումով, ցինկով: Ի հավելումն՝ պարունակում է B խմբի վիտամիններ՝ նիացին, ֆոլաթթու: Այս բոլոր նյութերը բարենպաստ են անդրադառնում անոթային համակարգի աշխատանքի վրա:

Կարկադեն նպաստում է առողջ քաշի պահպանմանը

Հիբիսկուսի թեյի կանոնավոր գործածումը զուգակցվում է նիհարելու եւ ճարպակալման կանխարգելման հետ, ցույց են տվել մի քանի հետազոտություններ:

Կարկադեն պահպանում է կոլագենի մակարդակը

Ազատ ռադիկալների դեմ պայքարող հիբիսկուսի հակաօքսիդանտները կոլագենի սպիտակուցային կառույցները պաշտպանում են վնասվելուց, ինչը խոչընդոտում է մաշկի չորանալը, կնճիռների հայտնվելը եւ վաղաժամ ծերանալը:

Կարկադեն պահպանում է իմունիտետը

Կարկադեով թեյը նաեւ պահպանում է աղիներում մարսողական ֆերմենտների նորմալ գործելը: Այն համարվում է նաեւ երկաթի լավ աղբյուր, որն օգնում է պահպանել օրգանիզմի իմունային ֆունկցիան եւ ստեղծել ամբողջ մարմնում թթվածինը տեղափոխող էրիթրոցիտներ:

Կարկադեն նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը

Կարծիք կա, որ հիբիսկուսի այս էֆեկտը պայմանավորված է նրա հզոր հակաօքսիդանտային պոտենցիալով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել