• Latest news

Դիետոլոգները ներկայացրել են պարզ եւ օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր

3 մարտի, 2021  11:20

Ամերիկացի դիետոլոգները ներկայացրել են օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր, որոնք, նրանց խոսքով, սովորաբար պատրաստում են իրենց համար:

Դիետոլոգ Էնն Մոնին սիրում է օրը սկսել առանց գլյուտենի սպիտակուցի մեծ պարունակությամբ բլիթներից, հայտնում է Buzzfeed պարբերականը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ուղղակի բանանը տրորել խոր ամանի մեջ, խառնել 2 ձվով եւ մեկ գդալ կտավատի մանրացված սերմերով: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել նաեւ վանիլին եւ դարչին: Նա խորհուրդ է տալիս ստացված խառնուրդը լցնել թավայի մեջ, 10 րոպե եփել թույլ կրակի վրա, շրջել եւ մյուս կողմը տապակել եւս մեկ րոպե: Այսպիսի բլիթ կարելի է պատրաստել նաեւ միկրոալիքային վառարանի մեջ: Մոնիի խոսքով՝ այդ դեպքում այն նույնքան գեղեցիկ չի ստացվի, բայց համն ամենեւին վատը չի լինի:

Դիետոլոգ Դելիլա Բիսասեն, իր խոսքով, նախաճաշին նախընտրում է հատապտղային սմուզին: Նա բլենդերի մեջ է դնում բանան, կես բաժակ բուսական կաթ, կես բաժակ հատապտուղների սառեցված տեսականի, մեկ թեյի գդալ գետնընկույզի յուղ եւ մեկ ճաշի գդալ կակաո: Նրա կարծիքով՝ կարելի է ուտել տապակած հատիկավոր ցորենի ալյուրից հացի եւ ընկույզի կարագի բրդուճով:

«Այս նախաճաշը համապատասխանում է բոլոր պահանջներին,- ասել է Բիսասեն: - Էներգիայի համար հատիկավոր ածխաջրեր, սրտի համար օգտակար ճարպեր, նաեւ բուսական մանրաթելեր ու սպիտակուցներ: Հավելած, որ այն հարուստ է հատապտուղներից եւ կակոյից ստացած հակաօքսիդանտներով»:

Դիետոլոգ Ռիան Գեյգերը խորհուրդ է տալիս ինքնուրույն պատրաստած մյուսլի արագ պատրաստվող վարսակից: Սակայն այն պետք է նախօրոք պատրաստել՝ կես բաժակ վարսակաշիլան խառնել մեկ բաժակ բուսական կաթի հետ եւ սառնարանում թողնել մինչեւ առավոտ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել լրացուցիչ բաղադրիչներ: Օրինակ՝ բանան, դարչին, հատապտուղներ, պրոտեինային փոշի:

«Սրանք բարդ ածխաջրեր են, որոնք հարուստ են բուսական մանրաթելերով, ինչպես նաեւ տարբեր վիտամիններով եւ հանքանյութերով»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել