• Latest news

Ինչպե՞ս կարող է էլեկտրականությունն օգնել վերքերը բուժելուն

12 մարտի, 2021  17:32

Էլեկտրական խթանումը կարող է օգնել արյանատար անոթներին տեղափոխել լեյկոցիտները եւ թթվածինը վերքեր՝ արագացնելով ապաքինումը: Այս մասին պնդում են Օհայոյի համալսարանի գիտնականները:

Medical Express-ի հաղորդմամբ՝ խթանումը մեծացնում է արյանուտար անոթների թափանցելիությունը:

Երբ կա վնասվածք, վերքի տեղում խախտվում է արյանուտար անոթների կառուցվածքը, ինչը խանգարում է անոթներին վերականգնել վնասված հյուսվածքը: Գիտնականներն ասում են, որ էլեկտրականությամբ արյանատար անոթների խթանումը ցույց է տվել այդ անոթների թափանցելիության զգալի աճ, ինչը ֆիզիկական մարկեր է, որը ցույց է տալիս նոր անոթների հնարավոր աճը:

Նման խթանումը թույլ է տալիս մոլեկուլներին եւ բջիջներին ավելի ակտիվ շարժվել արյան անոթների պատերով: Հայտնի է, որ էլեկտրականությունն ազդում է սպիտակուցների վրա, որոնք միասին են պահում արյունատար անոթների բջիջները:

Ավելի վաղ ապացուցվել է, որ էլեկտրախթանմամբ վիրակապված նյութն արագացրել է շների մոտ վերքերի ապաքինումը: Կան նաեւ հիմքեր ենթադրելու, որ խթանումն օգնում է հաղթահարել վնասվածքի շրջանում բորբոքումն ու վարակը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել