• Latest news

Ինչո՞ւ են երեխաներն ու դեռահասներն արյան բարձր ճնշում ունենում

23 մարտի, 2021  11:13

Զարկերակային հիպերտենզիան կարող է զարգանալ ոչ միայն մեծահասակների, այլ նաեւ երեխաների եւ դեռահասների մոտ: Սրտաբան Յուլիա Մարշինցեւայի (Ռուսաստան) կարծիքով՝ դա կարող է մի քանի պատճառ ունենալ:

Ըստ նրա՝ երեխաների մոտ սովորաբր այնպիսի երկրորդային հիպերտենզիա է հանդիպում, որը ոչ անոթային պատճառ ունի եւ պայմանավորված է հորմոնալ, երիկամների կամ մակերիկամների հետ կապված խնդիրներով:

Որոշ դեպքերում անչափահասների մոտ արյան բարձր ճնշումը կարող է առաջանալ գերհոգնածության եւ քնի պակասի պատճառով:

«Գաջեթները եւս կարող են բարձրացնել արյան ճնշումը, ինչպես նաեւ, այսպես կոչված, վեգետատիվ-անոթային դիստոնիայի հանգեցնել»,- նշել է մասնագետը:

Մեծահասակների մոտ հիպերտենզիան սկսվում է այլ պատճառներով, օրինակ՝ նյարդաբանական: Հաճախ այդպիսի խնդիր առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր քիչ են քնում, հոգնում են աշխատանքի ընթացքում եւ ծխում են: Ընդ որում, ծխելն արյան ճնշման հետ կապված խնդիրների զարգացման համար որպես լրացուցիչ ռիսկի գործոն է հանդես գալիս:

«Երբ մարդը բավականաչափ քնում կամ հանգստանում է, ապա առանց հաբերի ամեն ինչ ինքնաբերաբար անցնում է»,- ասել է Մարշինցեւան «Զվեզդա» հեռուստաալիքին:

Սրտաբանը հավելել է, որ տարիքի հետ անոթները կորցնում են իրենց առաձգականությունը, ուստի անհրաժեշտ է դրանք ամրացնել սպորտով, արյան մեջ խոլեստերինի մակարդակի վերահսկմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է