• Latest news

Տարեցների իմունային համակարգը SARS-Cov-2-ը կարող է շփոթել սեզոնային կորոնավիրուսների հետ

5 ապրիլի, 2021  18:59

SARS-Cov-2 կորոնավիրուսը մեծ վտանգ է ներկայացնում 65 տարեկանից բարձր մարդկանց համար: Մինչ վերջերս համարվում էր, որ դրա պատճառն այն է, որ տարեց մարդկանց մոտ իմունիտետը թույլ է եւ բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ կան: Սակայն այժմ ավստրալացի հետազոտողները ենթադրել են, որ այս խոցելիության պատճառը կարող է լինել տարեցների իմունային պատասխանի «համակարգային սխալը»:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ այսօր գոյություն ունի կորոնավիրուսի 4 տեսակ, որոնք անընդհատ շրջանառվում են բնակչության շրջանում եւ առավել հաճախ են սուր շնչառական հիվանդությունների ախտանիշներ առաջացնում: Հոլանդիայում անցկացված հետազոտության համաձայն՝ միջին վիճակագրական մարդը կյանքի ընթացքում 3-17 անգամ կարող է կորոնավիրուսային վարակների ենթարկվել: Եվ որքան մեծ է մարդը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա արդեն բազմիցս հանդիպել է այդ վարակներին:

Գիտական ​​համայնքում բազմիցս բարձրացվել է հարցը, որ նախկինում փոխանցված կորոնավիրուսային վարակները կարող են խաչաձեւ իմունիտետ ստեղծել, այսինքն՝ SARS-Cov-2-ից մասնակի պաշտպանություն ստեղծել: Պիտեր Դոհերտիի ինֆեկցիաների եւ իմունիտետի ինստիտուտի գիտնականները նոր վարկած են առաջ քաշել. միգուցե SARS-Cov-2-ի հետ հանդիպման ժամանակ տարեց մարդու իմունային համակարգը սխալմամբ այն սովորական սեզոնային կորոնավիրուս է համարում եւ «չի հասկանում», որ դա վտանգավոր է:

Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են հակամարմինների մակարդակը սեզոնային կորոնավիրուսների եւ SARS-Cov-2-ի նկատմամբ 89 առողջ երեխաների, 98 մեծահասակների, 57 տարեցների եւ COVID-19- ով 50 հիվանդների արյան նմուշներում: Այդպես, գիտնականները տարեցների եւ երեխաների մոտ իմունային բջիջների մեկ այլ տարբերություն են հայտնաբերել. տարեց հիվանդների մոտ սեզոնային կորոնավիրուսների նկատմամբ ավելի «հասուն» չեզոքացնող IgG եւ IgA հակամարմինների ավելի բարձր մակարդակ է գրանցվել: Գիտնականները կարծում են, որ այս իմունային հիշողության բջիջների ընտրությունը կարող է խեղաթյուրված իմունային պատասխան տալ SARS-Cov-2-ին, քանի որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն նոր վիրուսի դեմ պայքարում: Միեւնույն ժամանակ, երեխաների մոտ իմունային համակարգն անսխալ կերպով ճանաչում է կորոնավիրուսը որպես պոտենցիալ վտանգավոր վիրուս եւ ակտիվորեն արձագանքում է SARS-CoV-2-ի հակագեներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է