• Latest news

Հայաստանում 600 հոգի արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար

12 ապրիլի, 2021  12:39

Հայաստանում 600 հոգի արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ հիմնական անհանգստացողները ռիսկի խմբերում ներառված անձինք են եւ տարեցները:

Ինչպես նշեց մասնագետը, կոնկրետ պատվաստանյութի համար այս պահին չեն հերթագրում: Եթե անձը նախընտրում է որեւէ կոնկրետ պատվաստանյութ, այս պահի դրությամբ նրան չեն հերթագրում: 55-ից բարձր տարիքի եւ ռիսկի խմբերում ներառված անձանց մոտ ապագայում նախատեսվում է պատվաստել AstraZeneca պատվաստանյութով, իսկ մինչեւ 55 տարեկաններին՝ Sputnik V-ով:

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները Երեւանում նախատեսվում է մեկնարկել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձեւակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին:

Ինչ վերաբերվում է Sputnik V պատվաստանյութին, ներկայումս իրականացվում են փաստաթղթային ձեւակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ շաբաթվա վերջ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ  «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել