• Latest news

Գիտնականները մահացու ուռուցքների դեմ պայքարի նոր միջոց են գտել

12 ապրիլի, 2021  22:26

Լոնդոնում գտնվող Մարիա թագուհու համալսարանի գիտնականները ուռուցքների դեմ պայքարի նոր միջոց են գտել: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել բնական միացությանը՝ IP6-ի կամ ինոզիտ հեքսաֆոսֆատի վրա, որն առկա է գրեթե բոլոր կենդանիների եւ բույսերի մոտ: Պարզվել է, որ այդ միացությունն ունակ է ճնշելու մեդուլոբլաստոմայի զարգացումը: Կա ուռուցքի մի քանի ենթախումբ (WNT, SHH, G3 եւ G4), ընդ որում, G4-ը ամենաքիչն է ուսումնասիրված:

Գիտնականները պարզել են, որ G4 ուռուցքի բջիջներում կան  BMI1 սպիտակուցի բարձր մակարդակներ, որոնք նպաստում են ուռուցքի աճին: Առկա է նաեւ CHD7 սպիտակուց, որը դեր է խաղում տվյալ ենթախմբի զարգացման գործում: Սակայն BMI1 սպիտակուցի ակտիվությունը կարելի է ճնշել՝ մշակելով IP6 ուռուցքի բջիջները: Եթե IP6-ը համադրվի ցիսպլատինի հետ, ապա այդ թերապիան ավելի արդյունավետորեն կսպանի ուռոցքային բջիջները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել