• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի բրազիլական շտամը

20 ապրիլի, 2021  11:09

SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր բրազիլական շտամը 2 անգամ ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամները: Դա այն ավելի վտանգավոր է դարձնում վիրուսն արդեն տարած մարդկանց համար: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հետազտության մեջ:

2020-ի վերջին Բրազիլիայի Մանաուս քաղաքում COVID-19 հիվանդության նոր աճ գրանցվեց՝ չնայած վիրուսն արդեն լայնորեն տարածված էր այս հատվածում: 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում վիրուսի 184 նմուշների գենոմի հաջորդականությունը ցույց տվեց, որ Մանաուսում մի նոր տարբերակ է սկսել տարածվել՝ P.1-ը, որը բնութագրվում է 17 ամինաթթուների փոխարինումներով, որոնցից 3-ն դիպչել էին կորոնավիրուսային սպիտակուցին: Այդ մուտացիաները՝ K417T, E484K եւ N501Y-ը, կարող են ուժեղացնել վիրուսային սպիտակուցի կապը մարդու բջիջների մակերեսին գտնվող ACE2 ընկալիչի հետ՝ օգնելով վիրուսին ներս մտնել:

Գիտնականների տվյալներով՝ նոր շտամը հայտնվել է 2020-ի նոյեմբերի կեսերին: Ընդ որում, P.1-ի վարակիչությունն ավելացված է 1.7-2.4 անգամ, իսկ հիվանդությունը տարած մարդկանց մոտ դրա պաշտպանությունը, այլ շտամներից պաշտպանության համեմատ, կրճատվում է 21-46 տոկոսով: Նախնական տվյալները մատնանշում են մահացության աճը 1.2-1.9 անգամ, սակայն առայժմ դժվար է ասել՝ արդյո՞ք դա պայմանավորված է վիրուսի փոփոխություններով կամ քաղաքում առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածության ավելացմամբ:

P.1 գիծն այժմ արագորեն տարածվում է Բրազիլիայում: Այն հայտնաբերվել է նաեւ ավելի քան 36 երկրում: Ըստ գիտնականների՝ նոր շտամի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատելու համար անհապաղ հետազոտություն է հարկավոր անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է