• Latest news

Ինչու՞ են որոշ մարդիկ սեռական ակտից հետո լացելու, ուտելու կամ ծխելու ցանկություն ունենում

22 ապրիլի, 2021  21:37

Սեռական ակտից հետո կանայք ունենում են շատ տարբեր ցանկություններ՝ խոսել, գրկախառնվել, պառկած մնալ, գնալ ուտելու կամ սուրճ խմելու, ինչ-որ մեկը ծխախոտ է միացնում, որոշները վազում են ցնցուղ ընդունելու: Իսկ որոշ կանայք հակված են ավելորդ հուզականության եւ արցունքների:

Ինչու՞ են որոշ մարդիկ լալիս սեռական ակտից հետո:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո՝ հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են:

Մասնագետի խոսքով՝ արցունքները կարող են կապված լինել սեռական հիասթափության հետ. Ճնշված վիճակ, որը տեղի է ունենում ուժեղ գրգռումից հետո սեռական դժգոհության հետեւանքով:

Հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել ընդհանուր կամ որոշակի զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների բացասական ընկալման:

Սակայն ոչ միշտ են սեռական ակտից հետո արցունքները բացասական էմոցիաների մատնանշում:

«Ուրախության արցունքները ամենահիասքանչ բանն են, որ կարող են պատահել սեքսի ընթացքում կամ դրանից հետո: Այն ամենը, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է, եւ մարմինը, պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք ՝ արցունքներով է արտահայտում», - ասաց մասնագետը:

Սեռական ակտից հետո սնունդը, ծխախոտը, մաստակը, մասնագետի խոսքով, օրալ նեւրոզի նշաններ են: Հաճախ դրանք փոխլրացնող եւ հանգստություն բերող էֆեկտ են ունենում: Երբեմն սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում:

Ցնցուղ ընդունելու շտապելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների եւ այն մտքի հետ, որ սեքսը «կեղտ է», այնինչ խորհուրդ է տրվում մշակել այն համոզմունքը, որ հակառակ դեպքում որեւէ հաճույքի մասին խոսք լինել չէր կարող:

«Տղամարդկանց մեծ մասի մոտ օրգազմից անմիջապես հետո տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում, եւ ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել: Կնոջ մոտ օրգազմի ի հայտ գալուց հետո գրգռումը դանդաղորեն է նվազում եւ նրան կարող է անհրաժեշտ լինել կա՛մ հետագա խթանում ՝ երկրորդ օրգազմ զգալու համար, կա՛մ զուգընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ ՝ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար: Քանի որ տղամարդկանց եւ կանանց այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջանում է մտերմության ընդմիջման զգացողություն, ինչը հանգեցնում է տրամադրության ֆոնի անկմանը: Այս ամենը իմանալը կարող է զույգին օգնել ստեղծել եւ պահպանել ներդաշնակ հարաբերություններ», - նշեց Սեւադա Հակոբյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է