• Latest news

Ճառագայթահարման ցածր դոզաները կարող են օգտակար լինել Ալցհայմերի հիվանդությամբ մարդկանց. հետազոտություն

6 մայիսի, 2021  09:44

Ալցհեյմերի ծանր հիվանդությամբ հիվանդները վարքի եւ ճանաչողական ունակությունների զգալի բարելավումներ են գրանցվել ցածր դոզանով ճառագայթային նորարարական թերապիայի օրերի ընթացքում: Դա ապացուցել է Բեյքրեսթ-Սանիբրուքի վերջերս անցկացրած հետազոտությունը:

«Ալցհեյմերի հիվանդության թերապիայի հիմնական նպատակը պետք է լինի հիվանդների կյանքի որակի բարելավումը: Մենք ցանկանում ենք օպտիմալացնել նրանց բարեկեցությունը եւ վերականգնել կապն ընտանիքի եւ ընկերների հետ՝ սոցիալական մեկուսացումից, մենակությունից եւ ստիմուլացման բացակայությունից խուսափելու համար»,- ասում է դոկտոր Մորիս Ֆրիդմանը՝ Բեյքրեսթում Ռոթմանի հետազոտական ինստիտուտից:

Այս հետազոտությունն իրականացվել է հոսփիսում Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդի մասին տեղեկատվության 2015 թվականին հրապարակումից հետո: Մի քանի անգամ ուղեղի ճառագայթային թերապիա ստանալուց հետո նա ճանաչողական գործառույթի, խոսքի, շարժումների եւ ախորժակի այնպիսի զգալի բարելավումներ էր ունեցել, որ դուրս էր գրվել հոսփիսից եւ տեղափոխվել ծերանոց:

Հայտնի է, որ ճառագայթման բարձր չափաբաժինները վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Սակայն ցածր դոզաները, ինչպիսիք են ախտորոշիչ համակարգչային տոմոգրաֆիայի համար օգտագործվողները, կարող են օրգանիզմին օգնել ինքնապաշտպանվել եւ վերականգնվել:

Ենթադրվում է, որ բազմաթիվ նյարդաբանական խանգարումներ, այդ թվում՝ Ալցհայմերը, մասամբ պայմանավորված են օքսիդատիվ սթրեսով, որը վնասում է բոլոր բջիջները, այդ թվում՝ ուղեղի:

«Ճառագայթահարման յուրաքանչյուր չափաբաժին դրդում է մեր բնական պաշտպանության համակարգերին ավելի շատ աշխատել՝ ավելի շատ հակաօքսիդիչներ արտադրել, որոնք կանխում են օքսիդատիվ վնասը, ավելի շատ ԴՆԹ-ի վնասվածքներ վերականգնել եւ ավելի մուտացիայի ենթարկված բջիջներ ոչնչացնել»,- ասում է Կանադայի ատոմային էներգիայի բաժանմունքի գիտնական դոկտոր Ջերի Քաթլերը:

Այս հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Alzheimer's Disease ամսագրում, ծանր Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող չորս հիվանդների ցածր դոզաներով ճառագայթային թերապիայի երեք կուրս էր նշանակվել՝ յուրաքանչյուրը երկու շաբաթվա տարբերությամբ:

Հատկանշական է, որ առաջին բուժումից հետո մեկ օրվա ընթացքում չորս հիվանդից երեքը բարելավում են արձանագրել, իսկ նրանց հարազատները հայտնել են զգոնության եւ արձագանքման բարձրացման, մտերիմներից ճանաչելու, շարժունակության, սոցիալական ակտիվության, տրամադրության բարձրացման եւ այլնի մասին:

Հարկ է նշել, որ սա փոքրիկ փորձնական հետազոտություն է, որում պլացեբո խումբ չի եղել: Նոր թերապիայի հետեւանքների ուսումնասիրության համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել