• Latest news

Առողջության համար կարեւոր 5 համեմունք

8 մայիսի, 2021  15:42

Որոշ համեմունքներ կարող են շատ օգտակար լինել ձեր առողջությանը, բայց, իհարկե, չափազանց շատ դրանք օգտագործել խորհուրդ չի տրվում:

Դարչին

Համարվում է, որ դարչինն իջեցնում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Բացի այդ, դարչինն օգտակար է սրտի համար, իջեցնում է խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը: Իհարկե, դարչինը չի կարող փոխարինել դեղամիջոցները՝ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար, բայց դրա ավելացումը ձեր սննդակարգում նշանակված դեղերի հետ միասին վատ գաղափար չէ:

Քրքում

Համարվում է, որ քրքումն օգնում է օրգանիզմին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ: Քրքումի մեջ պարունակվող կուրկումինը կարող է ազդել գլխուղեղի բորբոքային պրոցեսների վրա, որոնք կապված են ծերունական դեմենցիայի եւ ընկճախտի հետ: Կուրկումինն արդյունավետ է նաեւ արթրիտի ցավը թեթեւացնելու համար:

Կոճապղպեղ

Կոճապղպեղն օգնում է սրտխառնոցին եւ վիրահատությունից հետո ստամոքսի խնդիրներին: Համարվում է, որ կոճապղպեղն արդյունավետ է քիմիաթերապիայի պատճառով սրտխառնոցի դեմ պայքարում՝ հատուկ դեղամիջոցների հետ համատեղ: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլորին էլ կարելի կոճապղպեղ ուտել:

Սխտոր

Համարվում է, որ սխտորն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար եւ օգնում է նաեւ որոշ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: Սակայն, ինչպես կոճապղպեղի դեպքում, չի կարելի շատ սխտոր ուտել, իսկ որոշ մարդկանց համար այն հակացուցված է:

Կայնեյան բիբար

Կայնեյան բիբարը կարող է օգնել թեթեւացնել ցավը, հատկապես արթրիտի եւ շաքարախտի հետ կապված նյարդախտության ժամանակ: Բայց դա էլ խորհուրդ չի տրվում չարաշահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է