• Latest news

Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ

17 մայիսի, 2021  12:55

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին, - «բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:

Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մենք պատրաստ ենք աջակցել երկրին՝ վերանայելու, մշակելու և ադապտացնելու պատվաստման ռազմավարությունները՝ նախատեսված առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետների համար։ Մեր տեխնիկական աջակցությամբ՝ բժշկական անձնակազմի համար իրականացվող դասընթացների շրջանակում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ ի աջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«Team Europe/Եվրոպայի թիմը» պատրաստակամ է ապահովելու, որ Հայաստանում պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ ստանա այն՝ երկրի ցանկացած կետում: COVAX նախաձեռնության շրջանակում Team Europe-ը կրկին աջակցում է Հայաստանի կառավարությանն իրականացնելու պատվաստումներ` ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործընկերությամբ: Պատվաստանյութերն աշխատում են, պատվաստանյութերը կյանքեր են փրկում», - նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու և ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ և պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ, կօգնի մարդկանց առողջ լինել, բացել տնտեսությունները և կանգնեցնել համավարակը։ COVAX Facility ծրագրի միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ՝ պատվաստանյութերն արդեն հասնում են կարիքը ունեցող բոլոր երկրներ։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, և առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր` ապահովելով պատվաստումների հասանելիությունը», - ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է