• Latest news

Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով. Առողջապահության նախարարություն

18 մայիսի, 2021  12:17

Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

«Պատվաստումից հետո` «Pfizer», «Moderna», «AstraZeneca» պատվաստանյութերի առաջին դեղաչափը կատարելուց հինգ շաբաթ անց, COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով:

Պատվաստումից հետո` առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց, գրանցվել է վարակման 80%, հոսպիտալացման 90% և մահացության 95% ցուցանիշների նվազում:

Իտալիան Եվրոպական Միության անդամ առաջին երկիրն է, որն ուսումնասիրել է COVID-19-ի դեմ պատվաստումների արդյունքները՝ ցույց տալով իմունականխարգելմանն ուղղված դրա իրական ազդեցությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) և Իտալիայի առողջապահության նախարարության կողմից՝  Իտալիայում 13,7 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում: Գիտնականներն ուսումնասիրել են տվյալներն Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 3-ը:

Մայիսի 15-ի դրությամբ` շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14%-ն ամբողջությամբ պատվաստվել են, իսկ շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութերի առաջին դեղաչափը: Ուսումնասիրության մեջ ընդգրկված գրեթե 14 միլիոն մարդկանց շրջանում «Pfizer» և «Moderna» ընդունածների 95%-ն ավարտել է պատվաստումը 2 դեղաչափով, մինչդեռ «AstraZeneca» պատվաստվածներից ոչ ոք դեռևս երկրորդ դեղաչափը չի ստացել` հաշվի առնելով, որ այն կատարվում է առաջինից 12 շաբաթ անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել