• Latest news

Ծնվելիս մարմնի փոքր քաշը կապված է տղամարդու օրգանիզմի արագ ծերացման հետ

21 մայիսի, 2021  09:45

Մեկ կիլոգրամից պակաս մարմնի քաշով ծնված տղամարդիկ կենսաբանորեն 4,6 տարով ավելի մեծ են, քան սովորական քաշով ծնված նույն տարիքի տղամարդիկ: Նման եզրակացության են հանգել Մակմաստերի համալսարանի գիտնականները:

CTV News-ի փոխանցմամբ՝ մասնագետները սա պարզաբանում են ֆիզիոլոգիական սթրեսով, որը ազդում է երեխայի վրա մոր արգանդում, իսկ ծնվելուց հետո՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Գիտնականները հետազոտել են ծայրահեղ ցածր քաշով նորածինների եւ նորմալ քաշ ունեցող նորածինների խմբերի: Օգտագործելով էպիգենետիկ ժամացույց՝ տարիքը չափելու կենսաքիմիական թեստ, նրանք հետազոտել են վաղաժամ ծնված 45 տղամարդու եւ նորմալ քաշով ծնված 47 տղամարդու գեները, երբ նրանք եղել են 30-35 տարեկան:

Ինչպես պարզվել է, վաղաժամ ծնված տղամարդիկ ավելի արագ են ծերանում՝ միջինը ավելի քան 4 տարով մեծ են նրանցից, ովքեր ճիշտ ժամանակին են ծնվել: Հետաքրքրական է, որ հետազոտվող կանանց խմբերի կենսաբանական տարիքի մեջ որեւէ տարբերություն չի հայտնաբերվել: Գիտնականների կարծիքով՝ սա կարելի է բացատրել այն փաստով, որ իգական սեռի ներկայացուցիչները ավելի լավ են դիմադրում սթրեսին: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել