• Latest news

Ինչպես է ատամների կորուստն ազդում տարեցների ամենօրյա գործունեության վրա

2 հունիսի, 2021  13:19

Տարեցները  բնական ատամներով ավելի լավ են հաղթահարում ամենօրյա խնդիրները, օրինակ՝ սննդի պատրաստում, հեռախոսազանգ կամ խանութ գնալ: Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիական համալսարանի եւ Տոկիոյի բժշկական ու ստոմատոլոգիական համալսարանի հետազոտողները:

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Ծերաբանության ամերիկյան հանրության ամսագրում, մասնագետները վերլուծել են 50-70 տարեկան 5631 մեծահասակի տվյալներ:

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են առօրյա գործերը կատարելու մարդու ունակության վրա ատամների կորստի ազդեցությունը:

Այնպիսի գործոնների դիտարկումից հետո, ինչպիսին են մասնակիցների սոցիալ-տնտեսական կարգավիճակն ու ընդհանուր առողջական վիճակը, նրանք պարզել են, որ ատամների կորստի եւ առօրյա գործերը կատարելու ունակության միջեւ կապ իսկապես կա:

Հետազոտողները նշել են, որ 10 բնական ատամներով տարեցները 30 տոկոսով ավելի հաճախ են բախվել առօրյա խնդիրների հետ կապված դժվարությունների, քան նրանք, ովքեր 20 բնական ատամներ են ունեցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll