• Latest news

Այրոցք. Հիմնական պատճառները եւ կանխարգելման մեթոդները

24 հուլիսի, 2021  16:08

Այրոցքի հիմնական պատճառներն են ծխելը, ճարպակալումը, սթրեսը, մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը, ճարպերի մեծ պարունակությամբ դիետան, ինչպես նաեւ կերակրափողի դիաֆրագմայի ճողվածքը: Այսպիսի կարծիք է հայտնել կլինիկական սննդաբան Վիկի Պետերսենը (ԱՄՆ):

Digital Journal-ը հայտնում է, որ ծխելը եւ կոֆեինը, ըստ մասնագետի, կարող են թուլացնել կերակրափողի ստորին մկանները, ինչը պետք է կանխի ստամոքսից սննդի հետընթացը կերակրափող:

Բացի այդ, որովայնի մկանների թուլացման խնդրի հետ հաճախ բախվում են ավելորդ քաշ ունեցող մարդիկ: Նման մարդկանց մոտ դիաֆրագման, որը ակտիվորեն մասնակցում է մարսողական համակարգի աշխատանքին, նույնպես թուլանում է, ինչը հանգեցնում է մարսողության եւ այրոցքի խնդիրների:

Սթրեսը, ինչպես հաստատում է մասնագետը, օրգանիզմը գցում է «խփիր կամ փախիր» վիճակի մեջ, որն անհամատեղելի է սննդի ճիշտ մարսողության հետ: Բացի այդ, ճարպերի բարձր պարունակությամբ դիետան ծանրաբեռնվածություն է առաջացնում լյարդի, ստամոքսի եւ լեղապարկի վրա, ինչը նույնպես հանգեցնում է այրոցքի:

Պետերսենը նաեւ հավելել է, որ կերակրափողի դիաֆրագմայի ճողվածքը հանգեցնում է նրան, որ ստամոքսից թթուն ընկնում է կերակրափողի մեջ` առաջացնելով այրոցք:

Այրոցքը կանխարգելելու համար Պետերսենը խորհուրդ է տվել դանդաղ ուտել եւ լավ ծամել սնունդը: Ինչպես նաեւ՝ ուտելուց հետո պետք չէ պառկել քնելու:

Բացի այդ, ավելի լավ է մարզվել դատարկ ստամոքսով, իսկ ուտելուց հետո մի փոքր քայլել, քանի որ քայլելը նպաստում է լավ մարսողությանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ