• Latest news

Ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել B12 վիտամինի պակասի մասին

31 հուլիսի, 2021  16:37

Վիտամին B12-ը կարեւոր դեր է խաղում մարդու օրգանիզմում, այն անհրաժեշտ է էրիթրոցիտների գոյացման համար, նաեւ սինթեզում է ՌՆԹ եւ ԴՆԹ, ամինաթթուներ եւ սպիտակուցներ, ապահովում նյարդային համակարգի գործունեությունը։

Ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել այդ վիտամինի պակասի մասին։

Մաշկի գույնը

B12-ի պակաս ունեցող մարդկանց մոտ մաշկը շատ գունատ է կամ դեղնավուն երանգ ունի։ Մաշկի այդ վիճակը կապված է էրիթրոցիտների պակասի հետ, որոնք քայքայվում են՝ առաջ բերելով բիլիռուբինի ավելցուկ։ Բիլիռուբինը գոյանում է լյարդում եւ մահացող արյան բջիջների տրոհման արդյունք է։ Այդ նյութի մեծ քանակությունն օրգանիզմում մաշկին եւ աչքերի սպիտակուցներին տալիս է դեղնավուն երանգ։

Մշտական թուլություն եւ արագ հոգնություն

Այս ախտանշանները կարող են մատնանշել B12 վիտամինի պակասի մասին։ Ինչպես եւ առաջին դեպքում, այստեղ նույնպես դեր են խաղում էրիթրոցիտները, չէ՞ որ դրանք թթվածին են տալիս բջիջներին։ Դրա անբավարարության դեպքում առաջանում է հիպոքսիա՝ մարդը մշտական քնկոտություն, շնչարգելություն եւ գլխապտույտ է զգում։

Նյարդային համակարգի խնդիրներ

Վիտամին B12-ը պաշտպանում է նաեւ նյարդային մանրաթելերը, եւ դրա պակասի դեպքում խախտվում է նյարդային համակարգի գործունեությունը, ինչը կարող է դրսեւորվել պարեստեզիայի ձեւով՝ զգայականության խանգարում, որը բնութագրվում է ինքնաբուխ առաջացող զգացողություններով, ասես մարդու վրայով մրջյուններ են քայլում, դաղոցի, ծակոցի զգացողություններ են առաջանում։

Կոորդինացիայի խնդիրներ

B12 վիտամինի երկարատեւ պակասը կարող է հանգեցնել կոորդինացիայի խնդիրների եւ քայլվածքի փոփոխության, ինչը հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց համար։

Տեսողության խնդիրներ

Հազվադեպ B12-ի պակասի դեպքում վնասվում է տեսողական նյարդը, եւ այդ ժամանակ տեսողությունը դառնում է լղոզված եւ անհստակ։ Տեսողության այդպիսի վատթարացումը կոչվում է օպտիկական նեյրոպաթիա։ Տեղի է ունենում ազդակների հաղորդման խախտում աչքից ուղեղին, աշխարհը դառնում է անհստակ։

Տրամադրության անկումներ

Տրամադրության անկումները նույնպես կապված են օրգանիզմում B12 վիտամինի պակասի հետ։ Այդ վիտամինի քրոնիկական պակասը կարող է հանգեցնել անգամ ծանր դեպրեսիայի կամ դեմենցիայի։

Նշենք, որ ամենից շատ B12 վիտամին կա ձկան, մսի, թռչնամսի, կաթնամթերքների եւ ձվի մեջ։ Դրանով հատկապես հարուստ են լյարդը, սկումբրիան եւ տավարի միսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել