• Latest news

Ինչպե՞ս ճիշտ բուժել քերծվածքները տնային պայմաններում

20 օգոստոսի, 2021  18:56

Սովորաբար քերծվածքները սպառնալիք չեն ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար, սակայն շատ կարեւոր է դրանք ճիշտ մշակել՝ վարակից խուսափելու եւ արագ ապաքինման պայմաններ ապահովելու համար:

Ինչպե՞ս դրանք ճիշտ մշակել:

Ահա թե ինչ են խորհուրդ տալիս Մեյո կլինիկայի բժիշկները ծնկի քերծվածքի դեպքում.

  • Մինչեւ քերծվածքը մշակելը պարտադիր է ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով եւ օճառով: Ցանկալի է նաեւ մշակել հակասեպտիկով` վերքի մեջ վարակի թափանցումը կանխելու համար:
  • Զգուշորեն լվացեք մաշկի վնասված հատվածը հոսող տաք ջրի տակ` կեղտը հեռացնելու համար: Սակայն խուսափեք մաշկը տրորելուց, որպեսզի մաշկը էլ ավելի չվնասեք:
  • Քերծվածքին հակասեպտիկով քսուքի բարակ շերտ քսեք, օրինակ`բետադին: Այն կօգնի կանխել վարակի թափանցումը եւ բազմացումը:
  • Ավելի լավ է չօգտագործել յոդ: Այն կարող է մաշկի այրվածքներ առաջացնել եւ պետք է օգտագործվի միայն շատ թեթեւ եւ մակերեսային քերծվածքների դեպքում:
  • Վերքը ծածկեք մաքուր վիրակապով, օրինակ՝ թանզիվով: Այն կօգնի մաքուր պահել քերծվածքի հատվածը եւ խուսափել լրացուցիչ վնասվածքներից:
  • Փոխեք վիրակապը օրական առնվազն մեկ անգամ: Այն անհրաժեշտ է փոխել նաեւ թրջվելու եւ կեղտոտվելու դեպքում:
  • Ոչ մի դեպքում մի պոկեք վերքը: Դրանք ձեւավորվում են լերդացած արյունից եւ մաշկի մահացած մասնիկներից՝ վնասված հատվածը վարակից պաշտպանելու համար: Դրանք աստիճանաբար ինքնուրույն կշերտավորվեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll